22 մարտի 2012 - 13:58 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարները խաղաղության կոչ են արել ղարաբաղյան հակամարտության կողմերին

Ղարաբաղյան հակամարտության պաշտոնական միջնորդի դեր ստանձնելու 20-ամյակի կապակցությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների ԱԳ նախարարները հակամարտության կողմերին կոչ են արել ցուցաբերել քաղաքական կամք, որն անհրաժեշտ է տևական և կայուն խաղաղ կարգավորման համար:

Այս մասին իրենց համատեղ ելույթի ժամանակ հայտարարել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն մարտի 22-ին:

«Կոչ ենք անում կողմերի առաջնորդներին հնարավորինս արագ պայմանագիր կնքել և որպես հիմք ընդունել Հելսինկյան եզրափակիչ ակտի որոշումները: Դա թույլ կտա ամբողջ տարածաշրջանին դուրս գալ ստատուս-քվոյի շրջանականերից և ապահովել ավելի անվտանգ և բարեկեցիկ ապագա ողջ տարածաշրջանի համար»,-ասվում է հայտարարությունում:

Համաձայն հայտարարության, տարածաշրջանի ժողովուրդներն շատ են տուժել վերջին պատերազմից, և խաղաղ կարգավորման ձգձգման ցանկացած փորձ ավելի կնպաստի տառապանքների ավելացմաը: Ուստի մենք կոչ ենք անում առաջնորդներին բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»,-ասվում է հայտարարությունում:

«Ինչպես 2011թ մայիսի 24-ին Դովիլում հայտարարել են նախագահներ Մեդվեդևը, Սարկոզին և Օբաման, միայն բանակցությունների միջոցով կարգավորումը կարող է հանգեցնել տարածաշրջանում խաղաղության, կայունության և համերաշխության, որտեղ վերջին շրջանում տիրում է անորոշություն և անվստահություն»,-ընդգծվում է հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ խաղաղության ճանապարհին արդեն իսկ գրանցվել է առաջընթաց:

2012թ հունվարի 23-ին Սոչիում նախագահներ Մեդվեդևի, Սարգսյանի և Ալիևի կողմից արված համատեղ հայտարարությունում արտահայտվել է երկու կողմերի պատրաստակամությունը` արագացնելու կարգավորման գործընթացը ըստ հիմնական սկզբունքների: