ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈւՄ ԵՆ ԱՐԱԳԱՑՆԵԼ ԲԱՆԱԿՑՈւԹՅՈւՆՆԵՐԸ

Սեպտեմբերի 15-ին Վիեննայում կկայանա Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը:

Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս նոր համանախագահ Յուրի Մերզլյակովի ծանոթագրական այցը տարածաշրջան: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Նիկոլայ Գրիբկովին փոխարինած դիվանագետն այցելեց ղարաբաղյան հակամարտության կողմեր համարվող երեք պետությունների մայրաքաղաքներ: Երեւանում նա եղավ երկու անգամ` Ստեփանակերտ մեկնելուց առաջ եւ հետո: Վաղը կավարտվի նրա 7 օրյա առաքելությունը: Սեպտեմբերի 15-ին Յուրի Մերզլյակովն առաջին անգամ կհանդիպի Մինսկի խմբի իր գործընկերների հետ:
PanARMENIAN.Net - Համանախագահները կհավաքվեն Վիեննայում եւ կքննարկեն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հետ կապված նոր առաջարկները: Ռուս խաղարարը Բաքվում բանակացություններ վարեց վարչապետ Իլհամ Ալիեւի, միլի մեջլիսի խոսնակ Մուրտուզ Ալեսկերովի եւ արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւի հետ: Նա հանդիպեց նաեւ պատերազմական գործողությունների հետեւանքով ԼՂՀ-ն լքած ադրբեջանական փախստականների ներկայացուցիչ Նիզամի Բահմանովի հետ: (Բաքվում նրան կոչում են լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի առաջնորդ): Դիվանագետը համանախագահների նոր նախաձեռնությունների բովանդակության մանրամասների մասին չխոսեց: Միակ բանը, որի վրա ուշադրություն հրավիրեցին Բաքվի լրագրողները, այն էր, որ Մերզլյակովը դրական պատասխան չէր տվել այն հարցին, թե արդյոք նոր առաջարկները հիմնված կլինեն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» ապահովվման սկզբունքի վրա: Խաղարարը միայն նշել էր, որ իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքերով, համաձայն որոնց ղարաբաղյան հակամարտության մեջ չպետք է հաղթողներ եւ պարտվողներ լինեն:

Սա այնքան էլ դուր չեկավ նրա զրուցակիցներին: Մասնավորապես, Մուրտուզ Ալեսքերովը Մերզլյակովին ի պատասխան հայտարարեց, որ «Ադրբեջանում գնահատում են տարածքային ամբողջականության վերաբերյալ Ռուսաստանի նախագահի կարծիքը»` դրանով իսկ շեշտելով, որ բավարարված չեն զրացակցի խոսքերից: Առավել հստակ արտահայտվեց Ղարաբաղը լքած ադրբեջանցիների ներկայացուցիչը: Նիզամի Բահմանովը Մերզլյակովի հետ հանդիպման ավարտին լրագրողներին հայտարարեց, որ «զրույցն անարդյունք էր, քանի որ համանախագահը նոր գաղափարներ չներկայացրեց»: Կարելի է ենթադրել, որ Բահմանովին չի բավրարում այն, որ միջնորդները չեն շտապում հրաժարվել «փարիզյան սկզբունքների» հիմքում ընկած ձեւակերպումներից: «Ես արդեն տասնյակ նման համանախագահներ եմ տեսել: Այս մեկն էլ ճիշտ եւ ճիշտ այնպիսին է, ինչպիսին մյուսները»,- հայտարարել է Բահմանովը:

Նշենք, որ Երեւանում եւ Ստեփանակերտում ընբռնումով մոտեցան այն փաստին, որ Մերզլյակովը Բաքվում համաձայնել էր հանդիպել մի մարդու հետ, որը բոլորովին կապ չուներ հակամարտության կարգավորման բանակցությունների գործընթացի հետ: Միեւնույն ժամանակ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները չպահանջեցին, որ միջնորդը ժամանակ ծախսի Ադրբեջանը լքած հայ փախստականների ներկայացուցիչների հետ հանդիպման վրա: Չնայած նույն հաջողությամբ հայերն էլ կարող էին պահանջել, որ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի առաջնորդի» հանդիպման գործընթացին ներգրավվեին նաեւ «Ադրբեջանի հայկական համայնքի ներկայացուցիչները»: Հայկական երկու պետությունների մայրաքաղաքներում Մերզլյակովը ստիպված չէր շեղվել ֆորմալ ընթացակարգից: Ստեփանակերտում նա բանակցություններ վարեց նախագահ Արկադի Ղուկասյանի, արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Աշոտ Գլյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Թե ԼՂՀ-ի քաղաքական ղեկավարությունը, թե ռուս դիվանագետը դրական գնահատեցին այդ հանդիպումները: Մինսկի խմբի համանախագահը նշեց, որ «Ղարաբաղի ղեկավարության հետ շփումները կօգնեն նրան առավել ամբողջական պատկերերացում ունենալ եւ Լեռնային Ղարաբաղի իրադրության, եւ հենց հակամարտության վերաբերյալ»: ԼՂՀ իշխանությունների հետ միջնորդը քննարկեց տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրադրությունը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեւանի զինված ուժերի հատման գծում տիրող իրավիճակը: Վաղը Յուրի Մերզլյակովը Երեւանում կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Տարածաշրջան հաջորդ այցելությունը նախատեսված է արդեն աշնան վերջին: Դիվանագետը հավաստեց, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո համանախագահները կարագացնեն բանակցությունները: Մինսկի խմբի համանախագահների Վիեննայի առաջիկա հանդիպումը կլինի վերջինը վճռորոշ փուլից առաջ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Տեղեկատվական շտաբ․ ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ

Տեղեկատվական շտաբ․ ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---