ԻՐԱՔ ԽԱՂԱՐԱՐԱՐՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ ՇՏԱՊԵԼՈՒ

Իրաքում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարանը պոշտոնական Երեւանին կոչ է անում զերծ մնալ հայ զինվորներին Բաղդադ ուղարկելուց:

«Հայ Առաքելական եկեղեցին հույս է հայտնում, որ հայ զինվորականներին Իրաք ուղարկելու մասին հարցը կորոշվի` հաշվի առնելով այդ առթիվ արաբական երկրներում բնակվող հայերի անհանգստությունը»,- օրերս հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Հիշեցնենք, որ իրաքյան առաջնորդարանի ղեկավարությունը բազմիցս արտահայտել է իր անհագստությունը կոալիցիոն բանակի կազմում հայ խաղարարարներին Իրաք ուղարկելու հարցի կապակցությամբ:
PanARMENIAN.Net - Այս հարցն անհանգստացնում է ոչ միայն Կաթողիկոսին: Սակայն նա հատուկ պարտավորություն է զգում, քանի որ Իրաքի համայնքային ինստիտուտներից առավել գործողը Եկեղեցին է: Համայնքում կատարվող իրադարձությունների մասին տեղեկատվությունը ստացվում է եկեղեցու միջոցով, եւ առաջին աղբյուրից ճշգրիտ տեղեկություններ ստանալով` Կաթողիկոսը, ինչպես ոչ այլ ոք, գիտակցում է, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ իրաքյան հայերի համար Երեւանից խաղարարար ջոկատի ուղարկումը: Իրաքյան պատրիարքարանի ղեկավարը խնդրել է Կաթողիկոսից բոլոր հնարավոր ջանքերը գործադրել խաղարարներին չուղարկելու համար, քանի որ իսլամական ծայրահեղականներն այդ քայլը չեն ների տեղի հայերին: Գարնանը Իրաքի հայկական եկեղեցու սպասավորներից մեկը գործուղվել էր Երեւան, որպեսզի Հայաստանի իշխանությանը փոխանցի համայնքի դիրքորոշումը:

Բավարար հիմքեր կան անհանգստանալու Իրաքի մեր հայրենակցիների անվտանգության առիթով: Վերջին կես տարում ծայրահեղականները երկու անգամ գրոհել են հայկական եկեղեցու վրա: Դեկտեմբերի տասին եկեղեցում տեղադրված պայթուցիկը միայն նյութական վնաս հասցրեց: Սակայն հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած հուլիսյան պայթյունից վիրավորվեցին մի քանի հավատացյալներ: Սեպտեմբերին պատանդ էր վերցվել լիբանանահայ Արամ Նալբանդյանը: Անցյալ տարվա վերջին գրոհայինները սպանել էին երկու հայի միայն այն պատճառով, որ նրանք ամերիկացիների մոտ աման լվացող էին աշխատում: Սրանք վկայություններն են այն բանի, որ կոալիցիայի ուժերի կազմում հայ խաղարարարների մասնակցությունը տեղի հայերի համար ծանր հետեւանքներ կարող է ունենալ:

Իրաքյան վերջին պատերազմի ընթացքում զոհվել է 7 հայ: Բաղդատում տեղի ունեցած փախհրաձգությունից մահացու վիրավորվել էր Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի աշխատակից, կանադահայ Վաչե Արսլանյանը: Հողին են հավասարացված հայերի տասնյակավոր տներ: Այժմ Իրաքում բնակվում է շուրջ 20 հազար հայ: Ժամանակին նրանց թիվը հասնում էր 50 հազարի: Մեր հայրենակիցների մեծ մասն ապրում է մայրաքաղաքում: Սակայն հայեր կան նաեւ Բասրայում, Քրդստանի քաղաքներում, Մոսուլում, որտեղ այժմ էլ ակտիվորեն շարունակվում են ռազմական գործողությունները: Մոսուլի հայերի ճակատագրի մասին հստակ տեղեկություններ չկան: Բաղդատում գործում է երեք հայկական եկեղեցի, որոնցից մեկը կաթոլիկ է: Մինչ վերջերս Իրաքի ողջ տարածքում գործում էր 8 հայկական եկեղեցի: Մինչ պատերազմը գործում էին ակումբներ, մշակութային եւ սպորատային միություններ, կիրակնօրյա դպրոցներ: Այժմ համայնքային գրեթե բոլոր ինստիտուտների գործունեությունը կաթվածահար է:

Իրաքյան հայերին հատկացված համեստ օգնությունը տրամադրվում է եկեղեցու միջոցով: Օգնում են նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միություն եւ Հայ օգնության ֆոնդի միջոցով: Կալիֆորնիայում իրաքյան հայերի համար 100 հազար դոլար է հավաքվել: Մեկ տարի առաջ ամերիկյան կոնգրեսականները հանդես եկան նախաձեռնությամբ, որով նախատեսվում էր օգնություն տրամադրել պատերազմի տարիներին Իրաքի քրիստոնեական խոշոր համայնքներին օգնություն տրամադրել: Ներկայացուցիչների պալատի անդամների մի մեծ խումբ ստորագրել էր համայնքային ինստիտուտների վերականգնման համար հայերին 20 միլիոն դոլար հատկացնելու վերաբերյլա նախաձեռնությունը: Սակայն, այդ փաստաթղթին հավանություն չտվեց վարչակարգը:

Երկու տարվա ընթաղքում հայ խաղարարարներին Իրաք ուղարկելու մասին հարցը լուծում չի գտնում: Առայժմ հստակ է մի բան. եթե նույնիսկ Հայաստանը պատրաստվում է իր ներկայացուցիչներին Իրաք ուղարկել, ապա` միայն հումանիտար առաքելությամբ: Իսկ ռազմական գործողություններին կամ օրինապահության հաստատմանն ուղղված միջոցառումներին հայ զինվորականների մասնակցության մասին խոսք անգամ լինել չի կարող: Ենթադրվում է, որ հարցի դրական լուծման դեպքում, Իրաք կուղարկվի բժիշկներից, ականազերծներից եւ վարորդներից բաղկացած 50 հոգանոց խումբ: Սեպտեմբերի 6-ին Վարշավա կատարած այցի ժամանակ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Ալեքսանդր Կվասնեվսկին ստորագրեցին անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր, որով նախատեսվում է հայկական խմբին Իրաք ուղարկել լեհական հրամանատարության տակ: Սակայն խորհրդարանը մինչ օրս չի տվել իր վերջնական եզրակացությունը: Դեմ են ընդդիմությունը, շատ հասարակական կազմակերպություններ: Նույնիսկ վարչապետը վերապահումով է խոսում խաղարարար միջոցառումներին մասնակցելու նպատակահարմարության մասին: Վերջին ժամանակներում առավել հստակորեն է հնչում այն միտքը, թե խաղարարարներին ուղարկելու մասին որոշումն ընդունելուց հետո իրադրությունը փոխվել է: Ստեղծված իրադրությունում լիովին կարելի է հասկանալ հայ խորհրդարանականներին, եթե նրանք որոշեն, որ հայկական խմբին Իրաք ուղարկելը անպատեհ է:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---