Թուրքը կարող է դառնալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Թուրքիայի նախկին էկոնոմիկայի նախարար Քամալ Դերվիշը հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուների ոչ պաշտոնական քվեարկությունը: Թեկնածուներից ոչ ոք չի հավաքել ձայների այնպիսի քանակություն, որը նրան թույլ կտար համարձակորեն հավակնել Քոֆի Անանի պաշտոնին: ՄԱԿ-ի ներկա ղեկավարը կլքի իր պաշտոնը դեկտեմբերի 31-ին: Նրան փոխարինելու ցանկություն հայտնողների մեջ գոյույթւոն ունեն Հայաստանի համար բացարձակապես անընդունելի գործիչներ: Սակայն պաշտոնական Երեւանը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել` ում պետք է աջակցի:
PanARMENIAN.Net - Գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդները քսանից ավելին են: Երկուշաբթի կայացած քվեարկությունը կարելի է փորձնական եւ գրեթե ոչինչ չնշանակող անվանել: Դա ընտրությունների միայն ամենաառաջին փուլն է, ըստ որի որոշվում են հիմնական թեկնածուների շանսերը: Ներկա դրությմաբ հիմնական են համարվում Ասիայի չորս ներկայացուցիչները. Հարավային Կորեայի արտգործնախարար Պան Գի Մունը, դիվանագետ Շրի Լանկայից Ջայանտա Ջանապալան, Թայլանդի փոխվարչապետ Սուրակյարտ Սատխիռատխայը եւ ՄԱԿ-ի Հասրակայնության հետ կապերի քարտուղար հնդիկ Շաշի Տխարորը: Նախնական քվերակության արդյունքներով ֆավորիտ են համարվում հնդիկն ու կորեացին: Սակայն նրանց հաջողություններն էլ բավական համեստ են: Այսպիսով, դիտորդները գտնում են, որ ասիացի չորս թեկնածուների շարքում չկա ՄԱԿ-ի ապագա ղեկավարը: Սակայն, միեւնույն ժամանակ, քչերն էին կասկածում, որ ՄԱԿ-ի ապագա ղեկավարը հենց ասիական մայրցամաքն է ներկայացնելու:

ՄԱԿ-ի կանոնդրության մեջ պաշտոնապես չամրագրված օրենքը պահանջում է, որ գլխավոր քարտուղարի ընտրության ժամանակ հաշվի առնվի ռոտացիայի սկզբունքը: Դա նշնակում է, որ կազմակերպության ապագա ներկայացուցիչը պետք է լինի ասիական կամ էլ արեվելա-եվրոպական երկրի քաղաքացի: Ասիայի մոտ շանսերն ավելի մեծ են, քանի որ անցյալ անգամ այդ մայրցամաքի ներկայասցուցիչները պայմանավորվել էին աֆրիկացիների հետ եւ, պաշտպանելով սեւամորթ թեկնածուին, կանխապես ապահովել էին իրենց վերջիններիս նմանատիպ աջակցությամբ առաջիկա ընտրությունների ժամանակ: Սակայն խնդիրը նրանում է, որ, ի տարբերություն աֆրիկացիների, ասիացիները չեն կարողացել միասնական թեկնածուի առաջադրել, ինչը որոշակի շանսեր է տալիս Արեւելյան Եվրոպայի ազդեցիկ հավակնորդներին:ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնի եվրոպացի թեկնածուների շարքում են Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին եւ Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգը: Վերջինս օգտվում է Վաշինգթոնի աջակցությունից նաեւ այն պատճառով, որ կին է:

Ընտրությունների առաջին փուլերն անցնելու են Անվտանգության խորհրդում: Այսինքն, Հայաստանը չի ունենա թեկնածուների քննարկման գոծընթացի վրա անմիջական ազդեցության մեխանիզմներ: Սակայն, Երեւանի ձայնը, այնուամենայնիվ, անմիջապես ազդելու է հավակնորդների շանսերի վրա, քանի որ հիմնական հակամարտող խմբավորումներն արդեն սկսել են ստվերային խորհրդատվությունները Անվտանգության խորդում չընդգրկված երկրների հետ: Չէ որ, վերջնական որոշումն ընդունելու է Գլխավոր վեհաժողովը, իսկ այդտեղ փոքր Հայաստանի եւ ազդեցիկ Բրիտանիայի ձայները նույն կշիռն ունեն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունները լավ հնարվորություն է փոքր պետությունների համար, օգտագործելով հայտնի դիվանագիտական հնարքները, ստանալ աշխարի ուժեղների աջակցությունը:

Պաշտոնական Երեւանը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել թեկնածուների նկտամամբ իր վերաբերմունքում: Սակայն թեկնածուների շարքում կան անձինք, որոնք ի սկզբանե մերժվել են Հայաստանի կողմից: Խոսքը Թուրքիայի նախկին էկոնոմիկայի նախարար Քամալ Դերվիշի մասին է, որը ֆավորիտներից մեկն է համարվում գլխավոր քարտուղարի պաշտոնի ընտրարշավում: Ամերիկյան ազդեցիկ «Նյուսիկ» ամսագիրը պնդում է, որ Դերվիշի շանսերը Անանի փոխարինման հարցում շատ բարձր են: Հրատարակության մեկնաբանի տեղկությունների համաձայն, նա օգտվում է Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի աջակցությունից: Ի դեպ, անցյալ տարի նա, ոչ առանց այս երկու երկնե-րի օգնության, դարձավ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարը: Հայաստանն այն ժամանակ նրա թեկնածությանը դեմ էր քվեարկել: Ադրբեջանը, ընդհակառակը, ակտիվորեն աշխատում էր նրա ընտրության ուղղությամբ: Բաքվում բավականին գոհ են Դերվիշի հաջողություններից. ՄԱԿԳԾ-ի ղեկավարի պաշտոնում նրա հաստատումից հետո կազմակերպությունը վերսկսեց ադրբեջանցի գաղթականներիցն օգնության տրամադրումը:

Ներկայումս քննարկվող թեկնածուներից յուաքանչյուրը Հայաստանի համար Քամալ Դերվիշից նախընտրելի է: Այսպիսով, ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունը, ամենայն հավանականությամբ, արդեն այս փուլում լուրջ քայլեր պետք է ձեռնարկի բաղձալի նպատակին թուրք թեկնածուի առաջխաղացմանը խանգարելու համար: Միավորված ազգերը չպետք է գլխավոր մի երկրի ներկայացուցիչ, որը ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով դատապարտվող հանցագործություն է իրականացրել:

Արտյոմ եՐԿԱՆՅԱՆ
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---