Վրաստանն աջակցում է Հայաստանի մեկուսացմանը

Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու նախագծի իրականացումը կարող է սկսվել, չնայած ԱՄՆ Սենատի բանկային հանձնաժողովի դիմադրությանը

ԱՄՆ Սենատի բանկային հանձնախմբի որոշումն այն մասին, որ ԱՄՆ ներկրման եւ արտահանման բանկը երաշխիքներ, վարկեր եւ այլ հնարավոր ֆինանսավորում չի տրամադրի Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման համար Թբիլիսիի համար կասկածի առիթ դարձան. վրացական կառավարությունը լրջորեն սկսեց մտածել Կարս-Ախալքալաք-Բաքու նախագծի կյանքի կոչման նպատակահարմարության մասին:
PanARMENIAN.Net - Բացատրությունն այս ամենի համար պարզ է. Միխայիլ Սահակաշվիլին ոչ մի դեպքում չի ցանկանում անել այն, ինչ ԱՄՆ-ն չի ցանկանում: Ճիշտ է, վերջին ժամանակներս Վրաստանի քաղաքականությունը ավելի ու ավելի է առաջացնում, այսպես ասենք, ԱՄՆ դժգոհությունը: Պատահական չէ, որ Վրաստանի նախագահը հակամարտությունների կարգավորման համար դիմեց ՎՈՒԱՄ-ին եւ Եվրոպային: Սակայն դրանք մանրուքներ են: Գլխավորը կայանում է նրանում, որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղին կարող է դառնալ երկրորդ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ), քանի որ դրա կառուցմանն անպայման կմիանա Ղազախստանը եւ, որ ամենայն հավանական է, Չինաստանը: Մի խոսքով, կստացվի Տրանսաերեւելյան գնացքի նման մի բան: Ճիշտ է, ինչպես յուրաքնաչյուր մեծ նախագծում, պետք են, առաջին հերթին, ճանապարհի հատվածների կայունությունն ու անվտանգությունը: Իսկ այդ դեռ կողմերը չեն կարող երաշխավորել: Նախնական պայմանավորվածության համաձայն, յուրաքաչյուր երկիր պատասխան է տալիս երկաթուղային ճանապարհի իր հատվածի համար, եւ եթե, Աստված չանի, երկաթգծերը պայթեցնեն կամ մի բան փչանա, Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան առանձին-առանձին պետք է պատասխան տան: Ընդհանուր առմամբ, կարող է եւ ոչինչ չլինի, սակայն այս կարգի կոմերցիոն նախագծերը միշտ ուսումնասիրվում են մինչեւ վերջին մանրուքը, եւ հաշվի են առնում նույնիսկ ամեանկանխատեսելի իրավիճակները:

Թուրք-ադրբեջանական հաշվարկներով, շինարարությունը կարժենա ավելի քան 400$ մլն: Իրականացման շինարարական աշխատանքները պետք սկսվեն, ինչպես վստահեցնում են բոլոր մասնակիցները, արդեն 2007 թվականի հունվարին: Այդպես, համենայն դեպս, հայտարարել են Բաքվում ադրբեջանական տրանսպորտային գերատեսչության ղեկավար Զ. Մամեդովը եւ Թուրքիայի տրանսպորտի եւ կապի նախարար Բինալի Յիլդիրիմը: Բացի այդ, պետք է հատկապես ընդգծել, որ աշխատանքները կսկսվեն նույնիսկ այն դեպքում, եթե ներդրմանը պատրաստ լինեն միայն Ադրբեջանն ու Թուրքիան («Թրենդ»): Երեքկողմանի բանակցությունների ընթացքում, որ կայացել են Բաքվում, դիտարկվել են երեք կարեւոր փաստաթղթերի նախագծեր. նախագծի շրջանակային համաձայնագիրը, երկաթգծի շինարարության համար տարածքներ հատկացնելու վրացական կողմի պարտավորությունների պայամանգիրը, ինչպես նաեւ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի վարկային համաձայնագիրը, եւ ընդհանուր առմամբ փոխըմբուռն է հաստատվել:

Թուրքիան պատրաստ է շինարարության համար տրամադրել իր բաժինը` $220 մլն, իսկ Ադրբեջանը` $200 մլն Ախալքալաք-Բաքու ճանապարհի հատվածի վերականգնման համար: Եւս $200 մլն. բնական ճանապարհով կծախսվի «զուգահեռ» ինժեներական, հեռահաղորդակցության եւ տրանսպորտային ենթակառուցվածքների, ծառայության կետերի, փոխաբեռման հանգույցների ապահովման եւ այլ նմանատիպ միջոցառումների վրա: Այսինքն, արդեն ստացվում է $500-600 մլն.: Լրիվ հնարավոր է, որ նախագիծը արժենա մոտ $1 մլրդ: Սակայն Բաքվում եւ Անկարայում հստակ գիտեն, որ Հայաստանի մեկուսացման համար կարելի է ցանկացած գումար տրամադրել: Ինչը, այնուամենայնիվ, նրանք կատարում են ոչ առանց Վրաստանի օգնության:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---