Քոչարյան-Ալիեւ. հանդիպումը կայացավ, բանակցային գործընթացը շարունակվում է

Սակայն «սկզբունքային հարցերի» շուրջ այդպես էլ համաձայնության չեն հասել

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումն ավարտվեց երկու կողմերից հնչած բավականին լավատեսական հայտարարություններով: Նույնիսկ Իլհամ Ալիեւն ընդունեց, որ ինչ-որ հարցերի շուրջ հնարավոր եղավ համաձայնության հասնել: Ճիշտ է, «սկզբունքային հարցերով» համաձայնության չեն հասել, քանի որ այդ հարցերի շարքում են, մեր կարծիքով, ԼՂՀ կարգավիճակի անպայման ճանաչումը եւ նրա մասնակցությունը հետագա բանակցություններին: Չստացվեց, եւ, անկեղծ ասած, չէր էլ կարող ստացվել:
PanARMENIAN.Net - Ի եւ իզուր էին ադրբեջանցի քաղաքական գործիչները հույս դնում Վլադիմիր Պուտինի վրա, ով կարող էր «ճնշում գործադրել» Ռոբերտ Քոչարյանի վրա: Իսկ ի՞նչ ճնում կարող է գործադրել Պուտինը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա` Լեռնային Ղարաբաղի հարցում: Ռուսաստանն ԱՄՆ-ը չի, Հայաստանն էլ Ադրբեջանը չի, նա չունի էնարգակիրներ, որնց վրա այդքան հույս է դնում Իլհամ Ալիեւը եւ որոնք, վերջնական արդյունքում, վերջնականապես կդարձնեն Ադրբեջանին ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հումքային հավելուկ: Իսկ եթե հանկարծ Իլհամ Ալիեւը երեւակայի, որ աշխարհն առանց իր նավթի չի ապրի, միշտ կարելի է կիրառել իրաքյան տարբերակը, քանի որ Ադրբեջանում ժողովրդավարության խախտումները քիչ չեն: Սակայն դա ծայրահեղ տարբերակն է, որին ոչ ոք չի դիմի, եւ Ադրբեջանն այդ մասին գիտի:

Ենթադրենք, որ ադրբեջանցի ռազմական եւ քաղաքական գործիչները պատահականորեն հանգեն հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու մտքին: Այդ ամենը երկար չի ձգվի. Իլհամ Ալիեւը կամ մեկ ուրիշը կկորցնի այն ամենը, ինչ ունեն` չխոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից կիրառվելիք իրական միջազգային պատժամիջոցների մասին: Այդ մասին անուղղակի ձեւով արդեն ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսապանատան հասարակայնության հետ կապի բաժնի ղեկավար Ջոնաթան Խենիկը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահները ձգտում են դրա խաղաղ կարգավորմանը»,- հայտարարել է նա: Ինչ վերաբերում է ԱՄՆ կողմից ինչ-որ պատժամիջոցների կիրառմանը, այսպես կոչված «օկուպացված տարածքների» ազատագրման համար Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների կիրառման մասին պահանջի դեպքում, ապա դիվանագետի պատասխանը շատ կարճ էր. «ԱՄՆ-ն ցանկանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության միայն խաղաղ կարգավորում: Դա լավագույն ուղին է: Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ես չեմ կարող որեւէ հայտարարություն կատարել այդ կապակցությամբ»,- նշել է Խենիկը:

Իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտում առկա աղբյուրի կարծիքով, ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, հակամարտության արագ կարգավորման հույս ունեն: «Մենք շատ հուսահատված ենք Ռամբուեի եւ Բուխարեստի բանակցությունների ձախողմամբ, սակայն հուսադրում է այն, որ բանակցությունները շարունակվում են: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը, ապա այդ ժամանակը կհասնի, երբ կողմերը ցանկանան: Մենք նաեւ գտնում ենք, որ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները միմյանց չեն հակասում, կան պարզապես կարգավորման տարբեր մոդելներ: Այն սկզբունքները, որ ընկած են բանակցային գործընթացի հիմքում, դրական արդյունքների հույսեր են տալիս: Հակամարտության կարգավորման մեջ ԱՄՆ նպատակը խաղաղ ճանապարհն է: Խաղաղապահների հարցով կարծիքները միանշանակ են. դա համընդհանուր ընդունված պրակտիկա է հակամարտությունների կարգավորման մեջ եւ որքանով են նրանք անհրաժեշտ, կախված է հակամարտության կողմերի համաձայնությունից: Խաղաղապահ կոնտինգենտի ներկայությամբ պետք է բոլորը համաձայնվեն. հակամարտության կողմերը, ՆԱՏՕ-ն, Մինսկի խումբը»,- նշել է աղբյուրը:

Սակայն ամենից շատ անպարզ է մնում փոխզիջումների հարցը: Նույն Պետդեպարտամենտում կարծիք գոյություն ունի, որ Հայաստանը պետք է փոխզիջման գնա, որն արտահայտվում է անվտանգության գոտու հանձնմամբ եւ գաղթականների վերադարձով: Իսկ Ադրբեջանի կողմի փոխզիջումը կարգավորման սկզբունքների վրա հիմնված համաձայնագրի պայմանների չկատարումն է եւ բանակցություններին ԼՂՀ անպայման մասնակցությունը: Ինչ-որ միակողմանի փոզիջում է ստացվում: Մի խոսքով, կապրենք, կտեսնենք:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---