Թույլ կտա՞ արդյոք միջազգային հանրությունը Բաքվին ուժային ճանապարհով կարգավորել Ղարաբաղի հարցը

ՄԱԿ-ն անանցանելի խոչընդոտ է դառնում Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ այլ հակամարտությունների կարգավորման հարցում

Ադրբեջանը շտապում է ամեն կերպ Ղարաբաղի հարցը իր սցենարով «կարգավորել», օգտվելով, որ Եվրոպան ներկա դրությամբ չափազանց հետաքրքրված է Բաքվի ածխաջրածնով, որի գինը կարող է լինել ռուսականից ցածր: Նավթի եւ գազի, եւ ավելի շատ գազի փոխարեն Իլհամ Ալիեւը մտադիրել է ստիպել Եվրոպային` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, արագացնել իրադարձությունները:
PanARMENIAN.Net - Որպես ապահովություն, Ադրբեջանը նաեւ ցանկանում է ստանալ ՄԱԿ-ի աջակցությունը, չնայած վերջերս այս կազմակերպությունից քիչ բան կարելի է սպասել: Ոչ Կիպրոսի հարցով ՄԱԿ-ի ծրագիրը, ոչ էլ Ախտիսաարիի կոսովյան սցենարը չեն իրականացվի, քանի որ պաշտպանում են միայն կողմերից մեկին` մյուսին զրկելով իրավունքներից:

Այդ իմաստով, Ղարաբաղի եւ ցանկացած այլ հակամարտություն անհնարին է կարգավորել ՄԱԿ-ի ծրագրով: ՎՈՒԱՄ-ի կողմից ՄԱԿ-ին ներկայացված «սառեցված հակամարտությունների» մասին բանաձեւը, նույնիսկ եթե այն չքննարկվի, կարող է եւս մեկ քարոզչական քայլ դառնալ Բաքվի կողմից: Սակայն եւ միայն քարոզչական: Եթե Ադրբեջանն ավելի ուշադիր ծանոթանար ՄԱԿ-ի Կանոնադրությանը, ապա շտապողական քայլեր չէր կատարի, որոնք կարող են ուղղակի հակառակ ռեակցիայի հանգեցնել: Կանոնադրության 73-րդ հոդվածն ասում է, որ «Միավորված Ազգերի Կազմակերպության անդամները, որոնք պատախանատվություն են ընդունում կամ կրում այն տարածաշրջանների վերահսկողության համար, որոնց ժողովուրդները դեռ լիակատար ինքնավարության չեն հասել, ճանաչում են այն սկզբունքը, որ այդ տարածքների բնակչության շահերը առաջնակարգ են»:

Բաքվում նախընտրում են ավելի շատ խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նրա իրավունքի մասին, որոնք, ադրբեջանցի փորձագետների կարծիքով, «ճանաչվել են միջազգային հանրության կողմից 1992 թվականին»: Նկատի է առնվում, երեւի թե, Ադրբեջանի ընդունումը ՄԱԿ ԽՍՀՄ փլուզման ժամանակ եղած սահմաններում: Այսինքն, ամեն բան նորից հանգում է Միավորված Ազգերի կազմակերպությանը, որը, ըստ էության, անանցանելի խոչընդոտ է դառնում Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ այլ հակամարտությունների կարգավորման հարցում:

Ճիշտ է, բացի ՄԱԿ-ից, գոյություն ունի նաեւ վերջին ժամանակներում Բաքվում ակտիվորեն քննարկվող ալանդական մոդելը, որի էությունը հանգում է լայն ինքնվարության եւ կղզիների բնակչության երաշխիքների սկզբունքին: Ինքնավարության մասին արձանագրության հիմնարար սկզբունքը Ալանդյան կղզիների բնակիչներին ամենալայն ազատության տրամադրումն է ներքին գործերի կառավարման եւ Ֆինլանդիայի ներքին եւ արտաքին անվտանգության ապահովման համար: Փաստաթղթում նաեւ նշվում է Ֆինլանդիայի պատասխանատվությունը կղզու բնակչության անվտանգության ապահովման երաշխիքներում: Սակայն տվյալ մոդելը անհնարին է կիրառել Ղարաբաղի խնդրի դեպքում մի պատճառով. Ադրբեջանը երբեք չի կարող ԼՂՀ հայկական բնակչության կյանքի երաշխիքները տալ: Տվյալ դեպքում միջազգային հանրությունը պաշտոնական Բաքվի կողմից մոլորության մեջ է գցվում, որը ցանկանում է համոզել ավելի շուտ իրեն, քան ուրիշներին, որ ի վիճակի է երաշխավորել ԼՂՀ անվտանգությունը, որն ամենեւին իր համար պատրանքներ չի ստեղծում այն առումով, թե ինչ կարող է պատահել «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում»: Եւ մոտ անցյալ պետք չէ գնալ օրինակների համար, հաշվի առնելով Բաքվում տարածված, նախադեպը չունեցած հակահայական հիստերիան` պետական մակարդակով: Ամբողջությամբ Ալիեւների կլանի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական ԶԼՄ-ներում այնպիսի բաներ են գրում, որոնց նույնիսկ Թուրքիան չի հասնի:

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, ամենայն հավանականությամբ, նաեւ կապում է Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր պատերազմի հետ: ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, ամերիկա-իրանական հարաբերությունների սրման դեպքում Ադրբեջանը կարող է օգտվել ստեղծված քաոսից եւ փորձել լուծել Ղարաբաղյան հարցը ուժով: Հարցը նրանում է, թե արդյոք միջազգային հանրությունը կփակի աչքերը Իլհամ Ալիեւի նման քայլի վրա:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---