Ադրբեջանը հարեւաններից հողեր է պահանջում, որոնք երբեք իրեն չեն պատկանել

Տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառելի չէ այն պետությունների հանդեպ, որոնք չեն ապահովում այնտեղ բնակվող ժողովրդների իրավահավասարությունը եւ թույլ չեն տալիս ազատ ինքնորոշվել, հռչակում է ՄԱԿ-ի Կանոնադրությունը

Ժամանակակից Ադրբեջանի պատմությունը գրվում է գրեթե ըստ Օրուելի, անտեսելով պատմական փաստերը եւ տարբեր սահմանակից պետություններին այս կամ այն հողի պատկանելության բազմաթիվ ապացույցները: Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներին ավելացավ «Դավիթ Գարեջա» վրացական վանական համալիրի հետ կապված պատմությունը: Թե ում հետ իր հարաբերությունները կպարզի Բաքուն հաջորդ անգամ դժվար է կանխատեսել: Գուցե Դաղստանի, Իրանի, իսկ գուցե նաեւ Թուրքիայի հետ: Սակայն պահանջներ առաջադրելուց առաջ ավելի լավ կլինի սովորել սեփական երկրի պատմությունը եւ տոհմածառ չորոնել այնտեղ, որտեղ նա չկա` ալբանցիների, պարսիկների, թուրքերի եւ մյուսների շրջանում:
PanARMENIAN.Net - 1918 թվականին «Մոսավաթ» («Հավասարություն») կուսակցությունն առաջին անգամ ամրագրեց «Ազերբայջան» անվանումը Անդրկովկասի երկու պատմական շրջանների` Շիրվանի եւ Արրանի տարածքներում: Մինչ այդ «Ադրբեջան» տեղանունով անվանում էին միայն Արաքսից հարավ ընկած տարածքները, Թավրիզ, Արդեբիլ քաղաքների եւ Ուրմիա լճի մոտակայքում: Նոր ժամանակներում Ադրբեջանի մարզը եւ Արեւելյան Անդրկովկասը` ներկայիս Ադրբեջանը բնակեցված էին իրենց էթնիկ կազմով մոտավորապես նույնատիպ կազմով: 1936 թվականին Ադրբեջանը մտավ ԽՍՀՄ կազմի մեջ որպես միութենական հանրապետություն: Ադրբեջանական թուրքերը պաշտոնապես սկսեցին անվանվել ադրբեջանցիներ, նրանց ազգային լեզուն անվանվեց ադրբեջանական: Հենց այն ժամանակ էլ խորհրդային կառավարության որոշմամբ ադրբեջանական գիրը լատինականից վերափոխվեց «կիրիլիցայի»:

Այսպիսին էին գործերը մինչեւ, որ Ադրբեջանում իշխանության չեկավ Հեյդար Ալիեւը, որն էլ անմիջապես որոշեց «վերանայել» պատմությունը: Հենց այն ժամանակ հայտնվեց Ֆարիդա Մամեդովայի «Կովկասյան Ալբանիա» այսպես ասած աշխատությունը, Գուլիեւի գիրքը միջնադարյան ճարտարապետության մասին, որտեղ բոլոր հայկական եկեղեցիներն ու խաչքարերն հայտարարվեցին ալբանական, այսինքն Ադրբեջանական: Այս ամենը հանգեցրեց նրան, որ Բաքուն Ադր.ԽՍՀ կազմում ընդգրկված բոլոր հողերը գրչի մի հարվածով վերագրեց իրեն: Ամենահետաքրքիրն այն է, որ սահմանների մասին ակամա «խոստովանեց» Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը: «Ժամանակին ԽՍՀՄ-ը շատ անլուրջ էր վերաբերվում նախկին միութենական հանրապետությունների միջեւ վարչական սահմանների որոշմանն ու հսկմանը, ինչը ներկայումս սահմանների սահմանազատման խնդիր է առաջացնում: Նրա խոսքերով, հաճախ այս կամ այն պետության կողմից որոշ տարածքների օգտագործմանը վերաբերող տարբեր փաստաթղթեր հակասում են միմյանց»,-հաղորդում է Day.az-ը: Պատմաբան Ջամիլ Հասանլին համոզված է, որ «ժամանակին բավականին մեծաքանակ ադրբեջանական հողեր հանձնվել են հարեւաններին: Այսօր մենք արդեն չենք կարող ցրիվ տալ մեր հողերը: Մենք պետք է պահպանենք այն փշրանքները, որոնք մեզ են հասել ադրբեջանական հողերի բազմակի բաժանումներից հետո, եւ այսօր նույնիսկ կես մետր հողի կորուստն անընդունելի է»:

Այն, որ կողմերը չեն կարողանում լուծել տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի միջեւ հակասությունները, հանգեցնում է ազգային բախումների խորացմանը, որոնք վերաճում են ռազմական դիմակայության: Ընդ որում մետրոպոլիայի ներկայացուցիչները սովորաբար ի պաշտպանություն իրենց դիրքորոշման բերում են հետեւյալ փաստարկը` տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա է ազգերի ինքնորոշման իրավունքի հանդեպ: Տարածքային ամբողջականության սկզբունքն ուղղված է բացառապես արտաքին ագրեսիայից պետությունը պաշտպանելուն: Հենց դրա հետ է կապված նրա ձեւակերպումը ՄԱԿ-ի Կանոնադրության 2 հոդվածի 4 պարագրաֆում` «ՄԱԿ-ի բոլոր անդամները իրենց միջազգային հարաբերություներում ձեռնպահ են մնում ուժի սպառնալիքից կամ նրա կիրառումից, կամ ՄԱԿ-ի նպատակների հետ անհամատեղելի մեկ այլ ձեւով ցանկացած պետության տարածքային անձեռնմխելիության եւ քաղաքական անկախության դեմ»: Սակայն, տարածքային ամբողջականության սկզբունքն անկիրառելի է այն պետությունների հանդեպ, որոնք չեն ապահավում այնտեղ բնակվող ժողովրդների իրավահավասարությունը եւ թույլ չեն տալիս ազատ ինքնորոշվել, հռչակում է ՄԱԿ-ի Կանոնադրությունը: Եվ, հավանաբար, սա ամենակարեւորն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Հիշեցնենք, որ ազգերի ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած սկզբունքներից է: Այն ճանաչվեց գաղութատիրական համակարգի փլուզման ընթացքում եւ ամրագրվեց Գաղութային երկրների եւ ժողովրդների անկախացման մասին հռչակագրում (որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի թիվ 1514 XV 1960թ. դեկտեմբերի 14-ի բանաձեւով) եւ ՄԱԿ-ի հետագա միջազգային փաստաթղթերում եւ հռչակագրերում:

Բազմազգ կայսրությունները վաղ թե ուշ փլուզվում են` Հռոմեական կայսրությունը, Ոսկե հորդան, Օսմանյան կայսրությունը, Ավստրո-Հունգարիան, ԽՍՀՄ-ը: Հանդիսանալով անկախության եւ պետականության կարեւորագույն չափանիշներից մեկը, տարածքային ամբողջականությունը դարձավ ԽՍՀՄ փլուզումից հետո ծագած ամենցավոտ խնդրիրներց մեկը: Հիմնական բարդությունը նրանում է, որ նախկին Խորհրդային Միության վարչական «ներքին» սահմանների կարգավիճակը փոխվում է պետականի: Սակայն եթե Կոսովոն կարող է անջատվել Սերբիայից, ինչու ԼՂՀ-ն չի կարող անկախ հանրապետություն դառնալ: Գուցե այն պատճառով, որ Սերբիան ԱՄՆ-ի համար շատ ավելի քիչ նշանակություն ունի, քան Ադրբեջանը, իսկ Ռուսաստանի համար` հակառակը: Ավաղ, առաջին անգամը չէ պատմության մեջ, որ հայերը հայտնվում են երկու կրակի արանքում, անկախ բոլոր միջազգային սկզբունքներից եւ պայմանագրերից:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---