Եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվեն Գաբալայի ՌԼԿ-ի օգտագործման հարցում, Բաքվի համաձայնությունը ոչ ոք չի հարցնիԱՄՆ-ին արված Ռուսաստանի առաջարկը ՀՀՊ-ի վերաբերյալ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է կառուցողական ոգով լուծել անվտանգության խնդիրները Ամերիկայի եւ Եվրոպայի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ԱՄՆ-ի հետ միասին օգտվել Գաբալայի ՌԼԿ-ից, ՀՀՊ-ն Լեհաստանում եւ Չեխիայում տեղակայելու փոխարեն, պայթած ռումբի արդյունք ունեցավ: Ադրբեջանում արդեն սկսեցին քննարկել, համաձայնվել Պուտինի այս առաջարկին թե ոչ, մինչեւ որ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը Associated Press գործակալությանը չհայտարարեց, որ դեռեւս անհրաժեշտ է պարզել, թե որքանով է Ադրբեջանը կարեւոր ԱՄՆ-ի համար հակահրթիռային պաշտպանության տեսակետից: 9 հունիսի 2007 PanARMENIAN.Net - Այլ կերպ ասած, եթե մեծ տերությունները պայմանավորվեն համատեղ օգտագործման մասին, Բաքվի համաձայնությունը ոչ ոք չի հարցնի: Նշենք նաեւ, որ Ադրբեջանում կարծիք կա, թե Գաբալայի ռադիոլոկացիոն կայանից Ռուսաստանը տեխնիկական հետախուզում է վարում Թուրքիայի հանդեպ, ինչը շատ է անհանգստացնում Բաքվին: Սակայն ՌԼԿ-ի օգնությամբ կարելի է հետեւել Իրանին, իսկ դա այժմ առավել կարեւոր է: Կարելի է ենթադրել, որ Պուտինի քայլը թելադրված էր Իրանի միջուկային ծրագրի հարցում Արեւմուտքի կողքին լինելու ցանկությամբ: Կվատթարանան արդյոք հարաբերությունները Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ, եթե ՌԴ նախագահը այդչափ բացահայտ արեւմտամետ դիրքորոշում զբաղեցնի, դժվար է ասել: Սակայն այն, որ այդ ՌԼԿ-ն ԱՄՆ-ի համար հետաքրքրություն է ներկայացնում, կասկած չի հարուցում: Կա եւս մեկ նկատարռում` Պուտինը ուղղակի չի ցանկանում սպառազինությունների մրցավազք սկսել, հիշելով, թե դա ինչի հանգեցրեց Ռոնալդ Ռեյգանի ժամանակներում: Այն ժամանակ հենց սպառազինությունների մրցավազքը դարձավ ԽՍՀՄ-ի փլուզման պատճառներից մեկը: Իսկ Ռուսաստանի փլուզում Պուտինը բնականաբար չի ցանկանում: 2002 թվականի հունվարի 25-ին Հեյդար Ալիեւն ու Վլադիմիր Պուտինը ստորագրեցին «Գաբալայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի` ՌԼԿ-ի օգտագործման կարգավիճակի, սկզբունքների եւ պայմանների մասին» համաձայնագիրը: Արդյունքում Ռուսաստանը իրավունք ստացավ շահագործել կայանը 10 տարի ժամկետով: Օբյեկտի վարձակալումը տարեկան Մոսկվայի համար արժե 7 մլն դոլար, էլեկտրաէներգիայի օգտագործման համար` 5 մլն դոլար, եւ 10 մլն դոլար բոլոր տեսակի կոմունալ ծախսերի համար: Վարձակալման ժամկետը լրանում է 2012 թվականին, երբ կայանն արդեն հնացած կլինի, չնայած այժմ շարունակվող արդիականացմանը: «Գաբալայի ՌԼԿ-ն տեխնիկապես իրոք թույլ է տալիս վերահսկել ոչ միայն միջմայրցամաքային հրթիռների, այլ նաեւ թեւավոր հրթիռների բաց թողումը Ռուսաստանի սահմանից դեպի հարավ ընկած հսկայան սեկտորում: ԱՄՆ-ին արված Ռուսաստանի առաջարկը ՀՀՊ-ի վերաբերյալ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է կառուցողական ոգով լուծել անվտանգության խնդիրները Ամերիկայի եւ Եվրոպայի հետ»,-ասել է ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովը: Տիեզերական զորքերի կայանը գտնվում է ադրբեջանական Գաբալա քաղաքի մոտ (հայտնի է որպես Գաբալա-2, ՌՕ-7, օբյեկտ 754): Այն իրենից ներկայացնում է ստացիոնար ռադիոլոկացիոն «Դարյալ» տիպի կայան, որը մտնում է հրթիռային հարձակման մասին համակարգի մեջ: Շինարարությունը տարվել է 1976 թվականից ի վեր, սակայն մարտական հերթապահության է կանգնել միայն 1985 թվականին: ՌԼԿ-ն նախատեսված է Ասիայից եւ Հնդկական օվկիանոսի տարածքից բալիստիկ հրթիռների մեկնարկին, ինչպես նաեւ մինչեւ 6000 կմ հեռավորության վրա հարավային սեկտորի տիեզերական օբյեկտներին հետեւելու համար: «Դարյալը» չի կարող տեսականորեն Եվրոպայի կողմը թռչող հրթիռների դեմ հրթիռներ ուղարկել: Փորձագետները հայտարարում են, որ ռազմական տեսակետից միակ ռադիոլոկացիոն կայանն Ադրբեջանում ավելի լավ կպաշտպանի Եվրոպան Իրանի եւ Հյուսիսային Կորեայի հիպոթետիկ սպառնալիքից, քան Պենտագոնի մտահղացած ողջ ծրագիրը Եվրոպայում ՀՀՊ-ի նոր տարրերի տեղակայման վերաբերյալ: Բացի այդ, այդ ծրագիրը շատ ավելի էժան կնստի: Սակայն այն երկրներում, որոնց այս ողջ պատմությունն ուղղակիորեն է վերաբերում, հակառակ պատկերն է նկատվում` Չեխիայի եւ Լեհաստանի պաշտոնական ներկայացուցիչները չեն շտապում Եվրամիության հետ միասին ուրախանալ: Լեհաստանի եւ Չեխիայի առաջնորդներին կարելի է հասկանալ` ռազմական կողմից բացի, «եվրոպական միջուկային վահանի» նախագիծը նաեւ քիչ տնտեսական շահ չէր խոստանում այդ երկրներին: Սակայն պետք չէ մոռանալ նաեւ, որ այդ երկրների բնակչության 2/3-ը համաձայն չէ ՀՀՊ ամերիկյան տարրերի տեղակայմանն իրենց տարածքում: Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Քաղաքացիները փակել են Երևան-Սևան, Երևան-Արարատ մայրուղիները Մի շարք քաղաքներում ավտոերթեր են, իրազեկման ակցիաներ «ԼՈՖԹ»–ն ու Իջևանի գինու-կոնյակի գործարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Գործարանն աջակցելու է Իջևան համայնքի երիտասարդների ակտիվ ներգրավման գործընթացին Ռուս սահմանապահները Ներքին Հանդում այլևս չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները Անցակետում մի քանի ռուս զինվորականներ կան, որոնք արդեն կից դիտակետից չեն հսկում անցուդարձը ԱԳ նախարար․ Ալմաթիի հռչակագրի ամրագրումն Ադրբեջանի հետ պայմանագրում կարող է խաղաղություն հաստատել «Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում առկա վիճակը»,–ասել է նա |