Ադրբեջանում սկսվել է վահաբիտների որս

Երբ առաջին ահաբեկիչը` Ալլահի անունը շուրթերին, կպայթեցնի ինքն իրեն եւ մի պաշտոնյայի, երկրում ժողովրդավարութունը վերականգնելու հույսերը կոչնչանան

Անցյալ գիշեր հատուկ գործողություն է անցկացվել Բաքվի Սաբայիլի թաղամասում, որի ընթացքում չորս վահաբիտ է ձերբակալվել, ինչպես նաեւ ձերբակալվել է վահաբիզմի իմամ, Միրզա Ալիբեկ ողլու Ալիբեկովը: Խուզարկության արդյունքում նրա մոտ մեծ քանակությամբ կրոնական գրականություն է հայտնաբերվել: Այդ արմատական խմբավորման ակտիվացումը Ադրբեջանում ամենայն հավանակնությամբ կապված է Մերձավոր Արեւելքում զարգացող վերջին իրադարձությունների, մասնավորապես թուրք-քրդական հակամարտության հետ:
PanARMENIAN.Net - Ադրբեջանն առաջ եւս եղել է վահաբիզմի հիմնակետերից մեկը, Չեչնիայի հետ մեկ տեղ: Բավական է հիշեցնել, որ արմատական իսլամի հենց այդ ճյուղի հետեւորդներն էին մասնակցում որպես վարձու զինյալներ Արցախի պատերազմում, այդ թվում լավ հայտնի Շամիլ Բասաեւը, Խատաբը եւ այլ չեչեն դաշտային հրամանատարներ:

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը կանխել է ահաբեկչական գործողությունների փորձերը Բաքվում, ձերբակալելով մի խումբ վահաբիտների: Միեւնույն ժամանակ, ԱԱՆ-ի կողմից կանխվել են ահաբեկչական գործողությունների փորձերը Բաքվի մի շարք պետական կառույցների, ինչպես նաեւ Ադրբեջանի մայրաքաղաքի դեսպանատների եւ դիվանագիտական առաքելությունների նկատմամբ, ինչի կապակցությամբ ժամանակավորապես փակվել են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատները: Կրոնական կազմակերպությունների հարցով պետական կոմիտեի նախագահ Խիդայատ Օրուջեւի խոսքերով, Ադրբեջանում գործող վահաբիզմի խմբավորումները ուղարկվում են արտասահմանյան ուժերի կողմից, այդ թվում հանրապետությունում դրանց ներկայացուցիչների միջոցով, հաղորդում է Day.az-ը:

Չնայած Ադրբեջանի ԱԱՆ պնդումներին այն մասին, որ իրադրությունը երկրում հանգիստ է, դժվար թե կարելի լինի խոսել հանդարտության մասին երկրում, որտեղ բացեիբաց գործում են տարբեր ծայրահեղական իսլամիստական խմբավորումներ: Նմանատիպ ինչ-որ բան կարելի էր սպասել երկրում: Որքան էլ ասեին Բաքվի պաշտոնյաները, որ «Ադրբեջանը հաջողությամբ զարգանում է», իրականում երկիրը ահավոր կոռումպացված է, աղքատությունը մեծ ծավալների է հասել, ինչը ահաբեկչության եւ իսլամի հարցերով փորձագետների կարծիքով, լավագույն միջավայրն է նման խմբավորումների զարգացման համար: Պատահական չէ, որ վահաբիտների շարքերում կան նաեւ զինվորականներ: Ադրբեջանական բանակում իշխող օրենքների դեպքում, երբ մահը վերագրվում է «հայկական կողմից հրաձգություններին», ողջ մնալու միակ ուղին Ալիեւի վարչակազմի դեմ պայքարն է` ցանկացած միջոցներով:

Իսկ վահաբիտները արդեն փորձված սցենար է: Վահաբիզմը ուսմունք է, որը հայտնվել է իսլամում վերջերս: Այդ ուսմունքը սունի ուղղության շրջանակներում XVIII դարի կեսերին ստեղծել է Սաուդյան Արաբիայի կրոնական գործիչ Մուհամադ բին Աբդ ալ-Վահաբը: Վահաբիզմի հիմքը միաստվածության գաղփարն է: Այդ ուսմունքի կողմնակիցները մերժում են բոլոր նորարարությունը, որոնք բերվել են իսլամ, ինչպես օրինակ սրբերի եւ իմամների պաշտամունքը, ինչպես դա անում են շիաները, եւ խստորեն պահանջում են բացառապես Ալլահի պաշտամունքը, ինչպես դա վաղ իսլամի ժամանակաշրջանում էր: Չնայած տեսակետերի ծայրահեղությանը, վահաբիտները քարոզում էին մահմեդական աշխարհի միասնություն ու եղբայրություն, դատապարտում էին ճոխությունը, ձգտում էին սոցիալական ներդաշնակության եւ հետեւում էին բարոյականության սկզբունքներին: Ալ-Վահաբի ուսմունքը ընդունված էր բազմաթիվ արաբ շեյխերի կողմից: Սակայն ստանալով Սաուդների տոհմի աջակցությունը, ովքեր պայքարում էին հանուն Արաբական թերակղզու միավորման, վահաբիզմը դարձավ քաղաքական-կրոնական ուսմունք, իսկ հետագայում` Սաուդյան Արաբիայի, ինչպես նաեւ մի շարք արաբական էմիրությունների պաշտոնական գաղափարախոսությունը:

«Զերկալո» թերթի կարծիքով, ադրբեջանական հասարակությունում հայտնվում են խմբեր, որոնք փորձում են «վերականգնել արդարությունը» ուժային ճնշման միջոցով, այսինքն Ալլահի անունով պատժել «իսլամի թշնամիներին եւ հանցագործներին»: «Ամեն ինչ դրան էր տանում: Լուրջ սոցիալ-քաղաքական բարեփոխումներ են անհրաժեշտ, որոնք կզրկեն ահաբեկչությանը սնուցող միջավայրից: Սակայն, երբ առաջին ահաբեկիչը` Ալլահի անունը շուրթերին, պայթեցնի ինքն իրեն եւ մի պաշտոնյայի, այդպիսով ստանալով «նահատակի փառք», երկրում ժողովրդավարութունը վերականգնելու հույսերը կոչնչանան», զգուշացնում է թերթը: Քաղաքագետ Իլգար Մամեդովը ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող էին Ադրբեջանին ներկայացնել հետախուզության արդյունքներ, որոնք էլ հանգեցրեցին լայնածավալ գործողության: «Ամենայն հավանականությամբ, տեղեկատվությունն այդ խմբավորումների մասին տրամադրվել է ադրբեջանական հատուկ ծառայություններին վերջերս ԿՀՎ տնօրեն Մայքլ Հեյդենի այցելության ժամանակ Բաքու»,- գտնում է Մամեդովը: Մյուս փորձագետները գտնում են, որ Ադրբեջանում աճում են ծայրահեղական կրոնական տրամադրությունները եւ իսլամիստական արմատականության սանձման մասին հարցը արագորեն առաջին պլան է մղվում մյուս կարեւորագույն խնդիրների շարքում, որոնք ծառացած են կառավարության առջեւ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---