International Crisis Group-ը` որպես ահաբեկման գործիք Ղարաբաղի հակամարտությունում

Հակահայկական հիստերիան եւ քարոզչությունը ադրբեջանական ժողովրդին վերածել է ռոբոտների, որոնց միակ նպատակն է` ոչնչացնել հայերին

Միջազգային Ճգնաժամային Խումբը (International Crisis Group) այսօր հրապարակել է «Լեռնային Ղարաբաղ. պատերազմի հնարավոր վտանգ» զեկույցը: «Այսօր Հայաստանում եւ Ադրբեջանում սպսվող ընտրություններից առաջ այնպիսի պահ է, երբ հնարավոր է «Պրահայի գործընթացի» համատեքստում համաձայնության գալու վերջին շանսն է մնացել: Խնդիրը միայն նրանում չէ, որ երկրների ղեկավարների չեն կարողանում համաձայնության գալ: Մենք նաեւ զգում ենք, որ մարդիկ տեղերում համաձայնության պատրաստ չեն, իսկ հայ եւ ադրբեջանական հանրությունները օտարացած են: Իսկ պատերազմի սպառնալիքները օր-օրի աճում են»,- ասում է ՄՋԽ Եվրոպական վարչության տնօրեն Սաբին Ֆրաիզերը:
PanARMENIAN.Net - Նույնը Սաբին Ֆրաիզերը ասում էր անցյալ եւ նախանցյալ տարի: Նրա հայտարարությունների էությունը կարելի է մի բանի հանգեցնել. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշեն Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը եւ ԼՂՀ-ին փաստի առաջ դնեն: Առաջին անգամ չէ, որ ՄՋԽ-ն վախեցնում է պատերազմով եւ ահավոր աղետներով ողջ տարածաշրջանի համար: Հետաքրքիր է նաեւ այն, որ Ճգնաժամային խմբի զեկույցը սվիններով է ընդունվում ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից, ինչը, չնայած, լրիվ հասկանալի է: Սաբին Ֆրաիզերը, երեւի, գտնում է, որ «անաչառության» տեսանկյունից, կարելի է միանման խոսել հակամարտության բոլոր կողմերի մասին, միեւնույն ժամանակ անտեսելով ամենակարեւոր կողմը` Լեռնային Ղարաբաղը:

Հետեւելով ճգնաժամերի մասնագետների տրամաբանությանը, պատերազմն անխուսափելի է, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները չկարողանան պայմանավորվել փաստաթղթի ստորագրման հարցով, որում կնշվեն համաձայնության հիմնային սկզբունքները եւ գոյություն ունեցող տարաձայնությունները: Դժվար թե ՄՋԽ-ն տեղյակ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության Հայաստանի ղեկավարը իրավունք չունի կարգավորման որեւէ համաձայնագիր ստորգրել: Եւ իհարկե խումբը տեղյակ է, որ հակահայկական հիստերիան եւ քարոզչությունը ադրբեջանական ժողովրդին վերածել է ռոբոտների, որոնց միակն նպատակն է` ոչնչացնել հայերին: Սակայն նավթադոլարների հոսքը խանգարում է տեսնել այն, ինչը անզեն աչքով էլ տեսանելի է: «Նավթային եկամուտները Ադրբեջանին թույլ են տվել վերագտնել ինքնավստահությունը եւ վերակառուցել զինված ուժերը: Հայաստանը սպասվածից առավել տնտեսական արդյունքների է հասել եւ մեծացրել է իր սեփական ռազմական ծախսերը: Ադրբեջանի բյուջեի նախագծի համաձայն, հաջորդ տարվա ռազմական ծախսերը կազմում են $1 մլրդ 300 հազար, ինչը կազմում է Հայաստանի բյուջեի կեսից ավելին: Իսկ Երեւանն, իր հերթին, ծրագրում է սպառազինության մրցավազքի վրա պատրաստվում է ծախսել ավելի քան $530 միլիոն»: Հենց այդպես է ՄՋԽ-ն ներկայացնում հավասարակշռությունը: Մեկնաբանությունները, ինչպես ասվում է, ավելորդ են:

«Ղարաբաղի հակամարտությունը ավելի մեծ ուշադրություն է պահանջում միջազգային հանրության կողմից: Մենք ընդգծում ենք զեկույցում, որ, մեր կարծիքով, միջազգային հանրությունը բավական ուշադրություն չի հատկացնում այդ հակամարտությանը: Բոլորը կարծես սովորել են այն սառեցված համարել, սակայն այն այդպիսին չէ. սահմանին անընդհատ հրաձգություններ են լինում: Ստատուս-քվոյի պահպանումը կարող է աջակցել, որ նոր պատերազմ սկսվի: Եթե միջազգային հանրությունը հետագայում եւս անտեսի այդ հակամարտությունը, ապա Եվրոպայի հարեւանույթամբ նոր պատերազմ կսկվի նոր եվրոպական հարեւանության քաղաքականության մասին համաձայնագիր ստորագրած երկրների միջեւ: Մենք կոչ ենք անում ոչ միայն ԵԱՀԿ-ին, այլեւ Եվրամիությանը եւ միջազգային հանրության լայն շրջանակներին ավելի լուրջ դերակատարում ունենալ եւ օգտագործել սեփական ազդեցությունը հակամարտության կողմերի վրա, որպեսզի վերջիններս համաձայնության գան»,- ասվում է զեկույցում:

Իսկ Ադրբեջանում քաղաքական գործիչները բացարձակ հակառակն են ասում: Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեի խոսքերով, «քանի դեռ ադրբեջանական հողերը գտնվում են «հայ անջատողականների» վերահսկողության տակ, Ադրբեջանը պարտավոր է զինվել եւ մեծացնել ռազմական ծախսերը»: Ճիշտ է, Ալիզադեն ամեն դեպքում գտնում է, որ առաջիկայում անգամ խոսք չի կարող գնալ ռազմական գործողություններ սկսելու մասին, քանի որ Հայաստանում եւ Ադրբեջանում մոտենում են նախագահական ընտրությունները, գրում է «Զերկալո» թերթը: Քաղաքագետ Հիկմետ Հաջիզադեն նշել է, որ ՄՋԽ-ի խաղաղության կոչը սովորական բան է: Քանի որ այդ կազմակերպությունը զբաղվում է բռնության կանխմամբ: «Ինչ վերաբերում է նրան, որ մենք հաճախ չափազանց ռազմատենչ ենք հայտարարություններում, ապա Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններ է անում, քանի որ մենք պարտավոր ենք վերադարձնել մեր հողերը»,- ասել է նա:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի վարչության ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ եթե հաշվի առնենք միջազգային հանրության եւ տարածաշրջանի առաջադեմ պետությունների շահերը, ապա նրանք պետք է պատասխան տան իրադրութանը եւ ավելի լուրջ միջոցներ եւ ջանքեր ձեռնարկեն իրավիճակի կարգավորման համար: Մի խոսքով, միջազգային հանրությունը պետք է զբաղվի ռազմատենչությամբ վարակված ադրբեջանական հանրության բուժմամբ եւ նույնիսկ օգնի նրան «վերադարձնել» Ղարաբաղը: Իսկ Բաքուն կշարունակի շահարկել նավթը, որը նա արդյունահանում է թուրքմենական հանքավայրերից...
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---