Հաստատվելով Կոնգրեսում` Թուրքիան անցել է Հոլիվուդին

Նախագահ Բուշի աշխատակազմը Հայոց ցեղասպանության հարցով իր դիրքորոշմամբ ապացուցել է, որ Թուրքիան կարող է ԱՄՆ-ում անել ինչ ցանկանում է. ոչ ոք նրան անգամ բառ չի ասի

Դատելով բոլոր նշաններից, Թուրքիան գնալով ավելի է նյարդայնանում Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թվականների իրադարձությունների մասին անգամ հիշատակելիս, որոնք ողջ քաղաքակիրթ աշխարհը Հայոց ցեղասպանություն է համարում: Պայքարը, օրինակ, ԱՄՆ-ում, գնում է բոլոր մակարդակներով` սկսկած նախագահ Բուշի աշխատակազմից եւ ավարտելով Հոլիվուդով:
«Ցեղասպանության անհիմն մեղադրանքների դեմ պայքարի հիմնադրամը» (ASIMED) սկսել է նամակներ ուղարկել էլեկտրոնային փոստով, փորձելով ետ կանգնեցնել Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին Հայոց ցեղասպանության մասին կինոնկարում դեր ստանձնելուց:
PanARMENIAN.Net - ASIMED-ի նախագահ, թուրք պատմաբան Սավաշ Էջիլմեզի խոսքերով, հայկական սփյուռքը Հոլիվուդին $100 միլիոն է առաջարկել Հայոց ցեղասպանության մասին կինոնկարի ստեղծման համար: «Մի շարք հոլիվուդյան ընկերություններ պատրաստվում են ֆիլմ նկարահանել, որում արտացոլված է հայկական տեսանկյունը: Մել Գիբսոնին արդեն նման դեր առաջարկվել է: Ֆիլմը կարող է նկարհանվել Icon Productions ընկերության կողմից, որի հետ համագործակցում է Մել Գիբսոնը»,- նշել է Աջիլմեզը:

Միեւնույն ժամանակ, թուրք պատմաբանը հիշեցրել է, որ նման իրադրությունում է հայտնվել նաեւ Սիլվեստր Սթալոնեն, ով ծրագրում էր ֆիլմ նկարահանել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի հիման վրա: «Սակայն մենք նրան ավելի քան 3000 նամակ ենք ուղարկել եւ նա հրաժարվել է այդ ֆիլմից: Եվրոպական մամուլը եւս արդեն կասկածում է գրքի ճգրտության մեջ: Մենք սկսել են Գիբսոնին փաստաթղթեր ուղարկել իրական դրության մասին: Մենք նամակներ ենք ուղարկում, զգուշացնելով, որ եթե Մել Գիբսոնը չհրաժարվի այդ դերից, նրա ընկերությունը կարող է հարվածի տակ հայտնվել: Այն, ինչ մենք անում ենք, հանդիսանում է պատասխան նոր զրպարտչական քարոզարշավին, որը եղավ «Կեսգիշերային էքսպրես» ֆիլմի դեպքում: Մենք պետք է ճնշում գործադրենք հանրահայտ դերասանի վրա եւ բացատրենք` ինչ է տեղի ունեցել իրականում»,- ընդգծել է Աջիլմեզը, գրում է Zaman թերթը:

ԱՄՆ-ում եւ Եվրոպայում թուրքական լոբբիի ակտիվացումը մի մտքի է հանգեցնում, որ լրիվ հավանական է, եւ ԱՄՆ Կոնգրեսը, եւ որոշ եվրոպական երկրներ, մասնավորապես, Մեծ Բրիտանիան սկսեն ամեն ինչ իրենց անուններով անվանել: Սակայն ամբողջ պատմության ընթացքում զարմացնում է բացառիկ անբարտավանությունն ու վստահությունը նրանում, որ ողջ աշխարհը պարելու է թուրքական դուդուկով: Նախագահ Բուշի աշխատակազմը Հայոց ցեղասպանության հարցով իր դիրքորոշմամբ ապացուցել է, որ Թուրքիան կարող է ԱՄՆ-ում անել ինչ ցանկանում է. ոչ ոք նրան անգամ բառ չի ասի: Ընդունելով դա որպես գործողությունների հանձնարարական` թուրքերը ԱՄՆ-ում սկսել են զանգվածային հարձակում ցանկացած պաշտոնի եւ դրության մարդկանց նկատմամբ, բոլոր նրանց նկատմամբ, ով պնդում է, որ 1915 թվականին Ցեղասպանություն է եղել: Ճիշտ է, Թուրքիան հաշվի չի առնում մի շատ կարեւոր հանգամանք. Մերձավոր Արեւելքում եւ Թուրքիայում ԱՄՆ-ի ռազմավարական շահերը հետաքրքրում են միայն վարչակազմին, այսինքն` հանրապետական կուսակցությանը: Հայոց ցեղասպանության հարցում դեմոկրատների դիրքերը այլ բեւեռում են: Գուցե դա նրանից է, որ հանրապետականներին ավելի է հետաքրքրում իրաքյան նավթն ու անկախ Քրդստանի ստեղծումը: Ինչ էլ դա լինի, Թուրքիան մահու եւ կենաց պայքար է մղում:

Մել Գիբսոնի կապակցությամբ, հիշվում է մեկ այլ դեպք. Անտոնիո Բանդերասին ժամանակին առաջարկել են խաղալ Քեմալ Աթաթուրքի դերը «թուրքական ազգի հոր» գործունեությանը նվիրված կինոնկարում: Բանդերասը հրաժարվել էր: Այդ հարցում կարեւոր դեր է խաղացել հայկական սփյուռքը: Այն չի սպառնացել, պարզապես ներկայացրել է փաստաթղթեր, որոնք բացահայտում են Աթաթուրքի իրական կերպարը:

Մել Գիբսոնի հետ կապված դեպքը, եթե նրա վրա ազդի թուրքական շանտաժը, կարող է նաեւ նախադեպ դառնալ այլ հոլիվուդյան աստղերի համար: Ճիշտ է, հույս կա, որ նա կընտրի Օմար Շարիֆի ուղին, ում «Մայրիկ» ֆիլմից հետո թույլ չեն տալիս Թուրքիա: Սակայն դժվար թե այս պատմությունը երբեւէ վերջ ունենա: Թուրքերի հաջորդ քայլերը դժվար չէ կանխագուշակել. դրանք կլինեն ելույթներ հրատարկիչների, պատմաբանների, գրողների դեմ: Մի խոսքով, բոլոր նրանց դեմ, ով կհամարձակվի ճշմարտությունը գրել: Մինչ դեռ, ավելորդ չի լինի հիշեցնել, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեում Հայոց ցեղասպանության հաստատման մասին 106-րդ բանաձեւի քննարկման ժամանակ դեմ քվեարկողներից ոչ ոք չէր կասկածում, որ այդ գործողությունները Ցեղասպանություն էր...
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---