Ի՞նչն է ավելի շատ Կոսովոյի վերաբերյալ որոշման մեջ` քաղաքականությունը թե տնտեսությունը

Բոլորը ցանկանում են պայմաններ ստեղծել հանածոների ռացիոնալ մշակման համար: Եթե դա տեղի ունենա, ապագայում հնարավորություն կստեղծվի Կոսովոյի կայուն տնտեսական զարգացման համար

Կոսովոյի հակամարտության լուծումը, որն այնքան շտապեցնում են ԱՄՆ ու ԵՄ-ն, քաղաքականից բացի ունի նաեւ տնտեսական աստառ: Անկախության եւ Սերբիայից անջատվելու երկրամասի ձգտումը թելադրվում է ոչ այնքան Կոսովոյի ալբանացիների մասին հոգատարությամբ, ինչը, կոպիտ ասած, ոչ ոքի չի հետաքրքրում, այլ զուտ տնտեսական նպատակներով: Կոսովոյում կա Տրեպչա շրջան, որը շատ հարուստ է օգտակար հանածոներով, որտեղից մինչ Հարավսլավիայի փլուզումը շատ երկրներ արճիճ, ցինկ, կադմիում, արծաթ էին արտահանում: Կան Կոսովոյում նաեւ ածուխի պաշարներ, որոնք գնահատվում են 17 մլրդ տոննա:
PanARMENIAN.Net - Նավթի եւ գազի ներկայիս գների պայմաններում, չնայած բնապահպանությանը, ածուխը դառնում է էներգիայի այլընտրանքային աղբյորներից մեկը: Ածուխի տեղափոխումն ԱՄՆ կապված է մեծ դժվարությունների հետ, սակայն Եվրոպայի համար Կոսովոյի ածուխը շատ տեղին է: Դրանից բացի, երկրամասում կա նաեւ անագ եւ քրոմ, որոնք բավարար են ներդրումների համար:

«Կոսովոն բնական ռեսուսրների բավարար պաշարներ ունի ժամանակի հետ ինքնաբավ տարածաշրջան դառնալու համար»,-հայտարարել է Կոսովոյի գծով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մարտի Ախտիսաարին: Ըստ դիվանագետի, երկրամասի տնտեսական զարգացման հարցերը որոշիչ կդառնան բանակցությունների ընթացքում: «Այժմ Կոսովոն էապես սուբսիդավորվում է միջազգային դոնորների կողմից, սակայն այդ տարածաշրջանը չի կարող անվերջ հուսյը դնել արտերկրից միջոցների հոսքի վրա: Ունենալով բնական ռեսուսրներ, որոնք չեն արդյունահանվում, չի կարելի հուսալ, որ համաշխարհային հարկատուները անվերջ կֆինանսավորեն ձեզ: Բոլորը ցանկանում են պայմաններ ստեղծել հանածոների ռացիոնալ մշակման համար: Եթե դա տեղի ունենա, ապագայում հնարավորություն կհայտնվի Կոսովոյի կայուն տնտեսական զարգացման համար»,-ասել է Ախտիսաարին:

Իսկ Կոսովոյին անկախությունը հարկավոր է Սերբիային այդ հանածոներից հեռու պահելու համար: Ինչպես միշտ, տնտեսությունը թելադրում է քաղաքական կանոնները: ԱՄՆ-ն առաջինը «Վահանը անապատում» պատերազմ սկսեց Պարսից ծոցում` ոչ թե Քուվեյթն Իրաքի օկուպացիայից ազատագրելու, այլ նավթի հսկայական պաշարների համար: Նույնը կարելի է ասել նաեւ Իրաք ներխուժման մասին` Սադդամ Հուսեյնի զանգվածային ոչնչացման զենքի ոչնչացման պատրվակով, որն այդպես էլ չգտան:

Երբ Արեւմուտքում ասում են, թե Կոսովոն նախադեպ չի հանդիսանա, ի նկատի ունեն տնտեսական գործոնը: Բնական է, որ Աբխազիան, Հարավային Օսեթիան, Մերձդնեստրը եւ առավել եւս Լեռնային Ղարաբաղը տնտեսական, ավելի ճիշտ էներգետիկ առումով, հետաքրքրություն չեն ներկայացնում ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի համար: Այլ բան, որ դրանք կանգնած են այսպես ասած ճանապարհին եւ բխում են Ռուսաստանի շահերից:

Այնպես ստացվեց, որ Կոսովոյի անկախ կարգավիճակը բոլորին է հարկավոր: Դա շատ հարմար եւ մտրակ է, եւ կարկանդակ Սերբիայի համար: Ոչ մեկին, ոչ մյուսին սերբերը դեռեւս պատրաստ չեն, եւ հազիվ թե պատրաստ լինեն տեսանելի ապագայում: Արդյունքում մնում է նման հակամարտությունների լուծման մշտական միջոցը` պատերազմ, թեեւ բոլոր շահագրգիռ կողմերը, իսկ չշահագրգռվածներ լինել ուղղակի չեն կարող, ասում են, որ «ռազմական լուծում թույլ չեն տա»: Թուրքիան նույնպես կարծես թե ականջ էր դնում ԱՄՆ-ի կարծիքին` առ այն, որ քրդական խնդիրը հարկավոր է լուծել քաղաքական ճանապարհով, իսկ հետո սկսեց ռմբակոծել Հյուսիսային Իրաքը: Եվ ահա արդեն նախագահ Աբդուլլահ Գյուլը Վաշինգտոն այցելելուց հետո, ասում է, որ քաղաքական որոշումն անհնար է: Նույնը կլինի նաեւ Բալկաններում, այսինքն կարող է կրկնվել 1999 թվականի սցենարը, երբ Կոսովոն Հարավսլավիայի փլուզման հետ կապված ընդհանուր իրարանցման ժամանակ պատերազմ սկսեց սերբերի դեմ:

Մինչ Խաշիմ Տաչիի հայտարարած Կոսովոյի անկախության օրն այնքան էլ շատ ժամանակ չի մնացել: Կոսովարները մտադիր են վերջնականապես անջատվել Բելգրադից փետրվարի 3-ին` դա ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հաստատած վերջին ժամկետն է, հենց այդ օրը տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը Սերբիայում: «Գործը կարելի է արված համարել, չէ որ ամերիկացիներն արդեն իսկ անկախություն են խոստացել Կոսովոյին: Սակայն եթե Վաշինգտոնը ճանաչի Կոսովոն, իսկ Եվրոպայի երկրները չհետեւեն այդ օրինակին, դա աղետ կլինի»,-գրում է The New York Times-ը` հղում անելով Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաի: Աղետ կլինի ամեն դեպքում, ցավոք, եւ Բալկանները, ինչպես դա բազմիցս է եղել պատմության մեջ, նոր պատերազմի առիթ կհանդիսանան:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---