ԱՄՆ հայերը հուսով են` Ցեղասպանությունը կճանաչվի ԱՄՆ հաջորդ նախագահի կողմից

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը ԱՄՆ նախագահի պաշտոնի բոլոր թեկնածուներին հարցաշար է ուղարկել, որի մեջ ներառված են Հայոց ցեղասպանության ճանաչման նկատմամբ թեկնածուների վերաբերմունքի մասին հարցեր

Չորս տարին մեկ ԱՄՆ Հայ համայնքում նոր հույս է ծնվում, որ հերթական թեկնածուն, դառնալով նախագահ, վերջապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Եւ, բնականաբար, դա տեղի չի ունենում, քանի որ դառնալով ԱՄՆ նախագահ, նախկին թեկնածուներն արդեն Հայոց հարցի ժամանակը չունեն, առավել եւս ներկայիս տնտեսական ճգնաժամի ֆոնին, չխոսենք Իրաքում եւ Ավղանստանում ձգձգվող գործողությունների եւ Իրանի հետ ունեցած «բարդությունների» մասին: Նաեւ այլ բան նշենք, որ եթե բոլոր նախընտրական խոստումները կատարվեին, Երկրի երեսին դրախտ կլիներ:
PanARMENIAN.Net - Իսկ ամենից հետաքրքրականն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին խոսում են դեմոկրատները, հանրապետականները փրայմերիզների ժամանակ այս հարցում լռություն են պահպանում: Սակայն միակ նախագահը վերջին 40 տարիների ընթացքում, այսինքն այն ժամանակից ի վեր, երբ հայ լոբբիստները բարձրացրել են ԱՄՆ-ում Ցեղասպանության ճանաչման մասին հարցը, ով օգտագործել է այդ բառը իր ամենամյա ուղերձում ապրիլի 24-ին, եղել է Ռոնալդ Ռեյգանը` հանրապետական: Ինչպես եւ Կալիֆորնիայի նահանգապետ Արնոլդ Շվարցնեգերը: Երկուսին էլ կարելի է հասկանալ. նահանգում շատ հայ ընտրողներ են ապրում, եւ նրանց ձայները որոշում էին եթե ոչ ամեն ինչ, ամեն շատ բան:

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) ԱՄՆ նախագահի պաշտոնի բոլոր թեկնածուներին հարցաշար է ուղարկել, որի մեջ ներառված են Հայոց ցեղասպանության ճանաչման, տնտեսության, քաղաքականության եւ պաշտպանության բնագավառներում ԱՄՆ-ի եւ Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման, Թուրքիայի եւ Ադբեջանի կողմից Հայաստանի շրջափակման նկատմամբ թեկնածուների վերաբերմունքի մասին հարցեր:

Դեմոկրատ թեկնածուները բավական բարեկամար եւ միաձայն պատասխանել են հարցերին: Այսպես, Իլլինոյս նահանգը ներկայացնող Բարակ Օբաման խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը ընտրվելու դեպքում: Նա նաեւ կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին ընդունել Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը:

Բարակ Օբաման նաեւ հաստատել է իր աջակցությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը անվտանգության հարցերում եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, խոստացել է աջակցություն հայ-թուրքական սահմանի բացման եւ բոլոր կողմերի համար ընդունելի պայմաններով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «ԱՄՆ հայերը ողջունում են սենատոր Օբամայի կոչը եւ նրա դիրքորոշումը հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Ամբարյանը: «Ամերիկան արժանի է նման առաջնորդի, ով չի մեղանչի Հայոց ցեղասպանության հարցում ճմշարտության դեմ: Ես պատրաստվում են դառնալ այդ նախագահը»,- հայտարարել է Բարակ Օբաման:

Թոււրքիայի պատասխանը չուշացավ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մեղադրել է Բարակ Օբամային «քաղաքական անփորձության» մեջ: «Շատ հնարավոր է, որ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու մասին հայտարարությունները կարող են ստվեր գցել մեր հարաբերությունների վրա: Ոչ ոք չպետք է դառնա դատարկ խոստումների ստրուկը... Բոլորը հոյակապ գիտեն, որ հայկական օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների հարաբերություններին հսկայական վնաս կհասցվի: Կգա մի օր, երբ ԱՄՆ-ն ստիպված կլինեն ընտրություն կատարել 70 միլիոն թուրքերի եւ 2 միլիոն հայերի միջեւ: Հայ-թուրքական հարաբերությունների վրա չպետք է զգացվի լոբբիստական ազդեցությունը»,- ընդգծել է Թուրքիայի վարչապետը:

Օբամային Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հետեւեցին Հիլարի Քլինթոնը եւ Ջոն Էդվարդսը: Վերջինս ստացել է հայ համայնքի հարգանքը նաեւ այն բանի շնորհիվ, որ պաշտպանել է 17-ամյա Նատալին Սարգսյանի ընտանիքի շահերը, ով մահացավ, քանի որ ապահովագրական ընկերությունը հրաժարվել էր ֆինանսավորել լյարդի վիրաբուժությունը:

Մի խոսքով, հայ համայնքի համար ԱՄՆ նախագահական ընտրարշավում ոչ մի նորություն չկա: Ճիշտ է, հարց է ծագում. արդյո՞ք հայերն այնքան նաիվ են, որ հավատում են նախընտրական խոստումներին...
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---