Կոսովոյի անկախության միջազգային ճանաչումը շահավետ է հայկական կողմի համար

Կոսովոյին անկախություն տրամադրելու հարցի լուծումը հարկավոր է անորոշ ժամանակով հետաձգել, ոերպեսզի Սերբիայի եւ Կոսովոյի ներկայացուցիչները կարողանան իրար հասկանալ եւ փոխզիջման գալ

Հավանաբար, Կոսովոյի խնդիրը մոտենում է իր ավարտին: Կոսովոյի ալբանացիները շտապում են եւ դրա բացատրությունը կարելի է մասնակիորեն գտնել Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում առաջիկայում կայանալիք ընտրություններում: Կա եւս մեկ կողմ` Կոսովոն շտապում է, վախենալով, որ ԵՄ դիրքորոշումը կարող է փոխվել: Ճիշտ է, երկրամասի կառավարությունը եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն արդեն վերջնականապես համաձայնեցրել են գործողությունների ծրագիրը նախատեսվող անկախության հռչակումից հետո: Սակայն, ինչպես զգուշացնում են փորձագետները, անկախության հռչակումը պատերազմի կհանգեցնի, ընդ որում անխուսափելի պատերազմի:
PanARMENIAN.Net - «Վտանգը նրանում է, որ ալբանական հարցը Եվրոպայի համար խաղալիք չէ, այլ ծուղակ: Չճանաչված պետությունները մեր շրջապատում ավելի քիչ չեն, քան չճանաչված հանճարները: Նրանցից յուրաքանչյուրը ահավոր խնդիր է, առնվազն երկու կայացած երկրների համար: Լեռնային Ղարաբաղ, Մերձդնեստր, Աբխազիա, Հարավային Օսեթիա` սրանք միայն առաջին պահին մտաբերվողներն են: Իսկ Պրիշտինայից եկող ազդանշանը աներեւակայելի աշխուժություն կառաջացնի քրդերի մոտ, որոնք վաղուց ի վեր է ինչ պայքարում են անկախ Քրդստանի համար, Թայվանում, որը կես դար է ինչ առանց Չինաստանի է ապրում, Սերբական Հանրապետությունում, որը Բոսնիայի-Հերցոգովինայի մաս է կազմում, ուկրաինական Ղրիմում...»,-գրում է «Ռուսկայա Գերմանիա» թերթը:

Ինչպես կարծում է Դանիել Վերնեն, «Երկար կյանք սաեռցված հակամարտություններին» հոդվածի հեղինակը, նախկին սերբական նահանգի անկախության հարցն իր մեջ «հարուցիչ» է պարունակում, որը կարող է լայն տարածում ստանալ: Նրա խոսքերով, «հակամարտությունների ապասառեցումը», որը կարող է նկատվել Կոսովոյի անկախության հռչակումից հետո, կարող է արագացնել որոշ պետությունների փլուզումը` մասնավորապես, Մոլդովայի, Վրաստանի:

Իր հերթին, Strafor-ի վերլուծաբանները համոզված են, որ Կոսովոյին անկախություն տրամադրելու հարցի լուծումը հարկավոր է անորոշ ժամանակով հետաձգել, որպեսզի Սերբիայի եւ Կոսովոյի ներկայացուցիչները կարողանան իրար հասկանալ եւ փոխզիջման գալ: «Հակառակ դեպքում հետեւանքները կարող են ցավալի լինել ինչպես Եվրոպայի, այնպես էլ ողջ աշխարհի համար»,-գտնում են նրանք:

Եթե փետրվարի 3-ի նախագահական ընտրություններում հաղթի Սերբական ռադիկալ կուսակցության առաջնորդ Տոմիսլավ Նիկոլիչը, Կոսովոն Սերբիայից իր անկախությունը կհռչակի մոտ օրերին: Եթե հաղթի գործող նախագահ Բորիս Թադիչը, ալբանացիները մտադիր են հետաձգել անկախության հռչակումը մինչեւ փետրվարի 18-ը, երբ տեղի կունենա Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպումը, հաղորդում է «Ռոյթերը»:

Ճիշտ է, Ալբանիայի կառավարության ղեկավար Սալի Բերիշան, մեկնաբանելով պայմանավորվածությունը Կոսովոյի ալբանացիների կառավարության եւ ՆԱՏՕ-ի միջեւ, հերքել է ապագայում այսպես կոչված Մեծ Ալբանիայի ստեղծման գաղափարը: Ըստ վարչապետի, այդ առիթով անհանգստանալու առիթ չկա: Ալբանիան եւ Կոսովոն երկու տարբեր իրողություններ» են, ընդգծել է Բերիշան Տիրանայում AFP գործակալությանը տված հարցազրույցում:

Ալբանիայի վարչապետը համոզված է, որ Կոսովոյի անկախության հռչակումը ապակայունացման պատճառ չի դառնա Բալկաններում: Ընդ որում Բերիշան չի բացառել, որ պաշտոնական Բելգրադը կարող է ամեն կերպ խոչընդոտել Կոսովոյի ինքնիշխանության գործընթացին, ընդհուպ մինչեւ «ծայրահեղական խմբավորումների» ստեղծում նախկին իր գավառ ուղարկելու նպատակով:

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Կոսովոյի անկախության միջազգային ճանաչումը շատ շահավետ հայկական կողմին ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսակետից: «Եթե Կոսովոյի անկախությունը միջազգայնորեն ճանաչվի, ինքնաբերաբար հայկական կողմի լեզուն կերկարի, քանի որ նրանք, ով պնդում են, թե Կոսովոյի անկախությունը պետք է ճանաչվի, ստիպված կլինեն հաշվի նստել նաեւ ԼՂ անկախության փաստի հետ: Ցանկացած ճանաչում, նույնիսկ միակողմանի, ինչպես դա եղավ 70-ականներին, երբ որոշ երկրներ ճանաչեցին Թայվանի անկախությունը, շահավետ կլինի հայկական կողմին»,-գտնում է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---