«Նոր աշխարհակառուցվածքի» սկիզբը դրվել է Լեռնային Ղարաբաղում, այլ ոչ թե Կոսովոյում

ԼՂՀ-ն 20 տարի է, ինչ ապրում է որպես անկախ պետություն եւ հասել է բավական մեծ հաջողությունների ժողովրդավարական հասարակություն կառուցելու հարցում, ի տարբերություն Ադրբեջանի

Ինչ-որ կերպ համընկավ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի 20-ամյակը համընկավ Կոսովոյի անկախության հռչակման հետ: Ճիշտ է, արժէ ընդունել, որ ոչ մի պատահականություն հենց այնպես չի կատարվում աշխարհում: Ամբողջ հարցը նրանում է` որքան հավասարազոր է միջազգային հանրության համար հակամարտությունների կարգավորումը մոլորակի տարբեր հատվածներում: Սակայն չի կարելի մի բան ընդունել, մի շատ կարեւոր պահ. առաջին անգամ ազգերի ինքնորոշման սկզբունքը գերակշռել է տարածքային ամբողջականության սկզբունքը: Եւ դա շատ լուրջ քայլ է, որին հետեւել է համաշխարհային կարգի փոփոխությունը, որը անփոփոխ էր 1945 թվականից ի վեր:
PanARMENIAN.Net - Այժմ աշխարհում գրեթե ոչ ոք չի հիշում, որ «նոր աշխարհակառուցվաքծի» սկիզբը դրվել է Լեռնային Ղարաբաղում, որի ժողովուրդը հոգնել էր ադրբեջանական իշխանությունների կամայականություններից եւ վայրագություններից: Երբ ընդգծում են, որ Կոսովոյի տարբերակը նախադեպ չէ Ղարաբաղի համար, ապա դա ինչ-որ չափով ճիշտ է: ԼՂՀ-ն 20 տարի ապրում է որպես անկախ պետություն եւ բավական բարձր հաջողությունների է հասել ժողովրդավարական հասարակություն կառուցելու հարցում, ի տարբերություն Ադրբեջանի: Դա բազմաթիվ արեւմտյան փոձրագետների կարծիքն է, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ: Սակայն բանն այնքան նրանց գնահատակնների մեջ չէ, որքան 1988 թվականի փետրվարին Ղարաբաղի ժողովրդի կողմից ճիշտ ընտրված ուղու գիտակցուման: Վերջին 20 տարիներին շատ բան կատարվեց: Եւ նորից, եթե զուգահեռներ անցկացնենք Կոսովոյի հետ, ապա բացարձակապես այլ պատկեր կստացվի. կոսովցիներին անկախությունը սկուտեղի վրա մատուցեց ԱՄՆ-ն, առանձնապես չմտածելով, ինչի դա կհանգեցնի, քանի որ Սերբիան ոչ գազ ունի, ոչ էլ նավթ: Բաքուն, ցավոք, ունի այդ հարստությունը, եւ Ադրբեջանի իշխանությունները շատ հաջող են շահարկում այդ հանգամանքը: Սակայն ամեն ինչ ուշ թե շուտ ավարտվում է, առավել եւս Բաքվի նավթը, որը, տարբեր հաշվարկներով կսպառվի 10-15 տարվա մեջ: Եւ ի՞նչ: Պարզ է, որ Բաքուն ժամանակ առ ժամանակ սպառնում է պատերազմել: Ջորջ Բուշի նախագահությունը ավարտվում է եւ, պետք է ակնկալել, որ նրան փոխարինելու կգա ավելի խելամիտ քաղաքական գործիչ, ով այդպես չի կենտրոնանա նավթի վրա:

Այս համատեքստում բավական հետաքրքրական հնչեց ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին: «Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվելու է միջազգային բանակցությունների ճանապարհով: ԱՄՆ-ն ճանաչել են Կոսովոյի անկախությունը, սակայն իրադրությունը տարածաշրջանում յուրահատուկ տարբերակ է եւ չի կարող նախադեպ լինել այլ տարածաշրջանների համար, այդ թվում Լեռնային Ղարաբաղի: ԱՄՆ-ն կոչ են անում միջազգային հանրությանը խուսափել որեւէ հանրային հայտարարություններից, որոնք կարող են բացասական ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վրա: Բացի բանակցություններից, այլ ճանապարհով հակամարտությունը կարգավորելու ցանկացած փորձերը սպառնալիք կստեղծեն Կովկասի կայունության եւ խաղաղության համար»,- ասվում է պետդեպարտամենտի մամլո հաղորդագրության մեջ:

Պատմաբան եւ դիվանագետ, 2001-ից 2006 թվականներին Կանադայում ՀՀ դեսպան Արա Պապյանի կարծիքով, Կոսովոյի անկախության ճանաչումը, անկասկած, հանդիսանում է իրավական նախադեպ միջազգային իրավունքում: «Ինչումն է հարցը, որ ասելով «տարածքային ամբողջականություն», այդ սկզբունքում մերժում են Սերբիային, այլ ոչ թե Ադրբեջանին: Առավել եւս, որ Ադրբեջանը երկար ժամանակ իր հայազգի քաղաքացիների նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն էր վարում. էթնիկ մաքրումները Նախիջեւանում, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ այլ վայրերում, եւ այսօր շարունակում է պատերազմը Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնավարության դեմ»,- ընդգծել է Պապյանը:

Իր հերթին, ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն է ճանաչվելու, անկախ Կոսովոյի ապագա ճակատագրից: «Գիտական ապացույց կա, որից հետեւում է, որ ԼՂՀ նախադեպը անխոցելի է անկախության ճանաչման տեսանկյունից»,- ասել է Թորոսյանը:

«Կոսովոյի անկախության հռչակումը չի հանդիսանում նախադեպ Լեռնային Ղարաբաղի համար, սակայն միեւնույն ժամանակ, Կոսովոյից դրական ազդանշան է ստացվել ԼՂՀ բնակչության իրավունքների պաշտպանության հարցում: Ղարաբաղն ու Կոսովոն տարբեր ուղիներով են գնացել դեպի անկախություն: Լեռնային Ղարաբաղն անկախ է արդեն մոտ 17 տարի, չնայած ոչ ոք դա չի ճանաչել: ԽՍՀՄ օրենքները թույլ էին տալիս դուրս գալ Խորհրդային Միության կազմից, եւ երբ Ադբեջանը դուրս եկավ ԽՍՀՄ-ի կազից, Ղարաբաղը դրանից օգտվեց եւ անկախություն հռչակեց»,- ասել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի խոսքերով, Կոսովոյի անկախության ճանաչումը կամրապնդի Լեռնային Ղարաբաղի դիրքերը Ադրբեջանի հետ բանակցություններում:

Ինչ վերաբերում է «նախադեպին», ապա Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովի խոսքերով, եթե որեւէ մեկին անհրաժեշտ է «նախադեպ» գտնել, նա այն կգտնի, սակայն Կոսովոյի հարցի կցումը հետխորհրդային հակամարտություններին ձգված է: «Լեռնային Ղարաբաղն անկախացել է 1991 թվականին, Մերձդնեստրը` 1990-ին, երբ Կոսովոյի մասին ընդհանրապես ոչ ոք չէր խոսում: Ներկա դրությամբ գլխավոր խնդիրը տարածքների, այլ ոչ թե բնակչությունների մեջ է: Հարցը կայանում է հետեւյալում. արդյոք համաձայն են Սերբիան, Վրաստանը կամ Ադրբեջանը ապրել իրենց հարեւանների հետ: Կոպիտ ասած` կարո՞ղ է արդյոք ալբանացին դառնալ Սերբիայի վարչապետ, կամ հայը` Գյաջնայի քաղաքագլուխ: Իհարկե` ոչ: Այնպես որ, հարցը հենց դրանում է. մեկ պետության մեջ տարբեր էթնիկ խմբերի ապրելու ցանկության»,- ասել է Սերգեյ Մարկեդոնովը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---