Լոկալ պատերազմները չեն կարող անվերջ տեւել եւ կարող են լայնածավալ ռազմական գործողությունների հանգեցնել տարածաշրջաններում

Այլընտրանքային էներգառեսուրսների որոնումներն ու տնտեսության անկումը կարող են հանգեցնել աշխարհի քաղաքական քարտեզի փոփոխության եւ նոր գերտերությունների առաջացման: Այսինքն, դրանք արդեն հայտնվել են` Չինաստանն ու Հնդկաստանը, որոնց հետ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն ստիպված կլի

Անցնող տարին աշխարհում նոր կարգերի հաստատման եւ նոր աշխարհաքաղաքական գծերի սկիզբ հանդիսացավ: Եվրոպան, ողջ աշխարհը գտնվում էին ստատիկ վիճակում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Երկրորդ համաշխարհային պատերզմի արդյունքում գծագրվեցին Պոտսդամում որոշված սահմանները, ինչն իր ավարտական տեսքը ստացավ 1975թ. Եվրոպայի Խորհրդի Անվտանգության խորհուրդի հելսինկյան գագաթնաժողովում:

PanARMENIAN.Net - Ներկայիս աշխարհակարգի ճարտարապետները` ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, հավանաբար, համոզված էին, որ պետությունների միջեւ կամայականորեն անցկացված սահմանները անկասելի են, եւ այդ պատճառով տարածքային ամբողջականության սկզբունքը ինքնաբերաբար համարվում էր իշխող այն երկրներում, որտեղ ծխում էին հին հակամարտությունները: Միյան մեկ բան չէին կարող ենթադրել մեծ տերությունները` այն, որ ԽՍՀՄ-ը կփլուզվի եւ նոր «անկախ» պետություններ կհայտնվեն, որոնք շտապ կերպով դարձան ՄԱԿ-ի անդամ, ամրագրելու համար նախկին Միության հանրապետությունների վարչատարածքային սահմանները: Սակայն նույնիսկ անդամակցությունը ՄԱԿ-ին զերծ չպահեց որոշ հանրապետությունների էթնիկ հակամարտություններից, իսկ ողջ աշխարհը` համաշխարհային կարգերի ապագա վերափոխումից: Բնականաբար, ամենաթեժ կետը շարունակում են մնալ Բալկանները, որտեղ հակամարտությունները բալկանյան ժողովրդների միջեւ սկիզբ են առել դեռեւս Օսմանյան կայսրության ժամանակ: Ոչ Առաջին, ոչ Երկրորդ համաշխարհային պատերազմները չկարողացան հաշտեցնել բոսնիացիներն, սերբերին, խորվթաներին ու ալբանացիներին: Այդ տեսակետից բռնատիրական ռեժիմը հաջողությամբ արմատախիլ էր անում անջատողական տրամադրությունները: Այդպես էր ԽՍՀՄ-ում ու Հարավսլավիայում: 21-րդ դարը հանգստություն չբերեց եւ նույնիսկ ավելին, հավելեց հակամարտող գոտիներին նաեւ Իրաքը, Աֆղանստանը, Պակիստանը, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները: Եվ ահա թե ինչն է հետաքրքիր` երկրագնդի ցանկացած կետում ամերիկյան զորքերի ներկայությունը, որոնք, իբր, կոչված էին հակամարտության հանգուցալուծմանը, հանգեցնում էր այդ հակամատության բորբոքմանը: Բնականաբար, պայքարը ահաբեկչության դեմ, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ եւ Մերձավոր Արեւելքի նավթային պաշարների տիրանալու համար կարեւոր բաներ են, սակայն արդյունքը չգիտես ինչու միշտ մեկն է` երկրի փլուզում, հերթական խամաճիկային կառավարության ճգնաժամ եւ, որպես հետեւանք, զարգացող եւ հետամնաց երկրների միջեւ տարբերության խորացում:

Նույն մեթոդներով է գործում նաեւ Ռուսաստանը` փորձելով վերադարձնել ողջ Կովկասը, նա հրահրեց 2 չեչենական պատերազմները, 1991թ. վրաց-աբխազական պատերազմը եւ անբարենպաստ դեր կատարեց ղարաբաղյան հակամարտության սկզբնական փուլում` օգնելով ադրբեջանական ՕՄՕՆ-ին անցկացնել «Օղակ» օպերացիան, որի արդյունքում հայերից «մաքրվեց» ողջ Դաշտային Ղարաբաղը:

Սակայն բոլոր այս հակամարտությունները վաղ թե ուշ սկսում են ազդել տերությունների վրա, եւ ով գիտե, թե ինչո՞ւ հանկարծ ֆինանսական ճգնաժամ առաջացավ: Այն միջոցները, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ծախսեցին սպառազինության եւ խամաճիկային ռեժիմների աջակցության վրա, չէին կարող իր ազդեցությունն չունենալ համաշխարհային տնտեսության վրա:

Վերադառնալով Հելսինկյան ակտին` նշենք, որ, ըստ էության, նրա ստորագրումը դանդաղեցված գործողությամբ ռումբի ազդեցություն ունեցավ, քանի որ անհնար է ընդունել երկու իրար բացառող սկզբունքներ, պետք է առավելություն տալ կամ մեկին, կամ մյուսին: Ազգերի իրավունքը չի կարող երկրորդական լինել, իսկ այ տարածքային ամբողջականության հարցը հաճախ վիճահարույց է, առավել եւս, որ մետրոպոլիաները ուղղակի չեն կարողանում ձերբազատվել կայսերական բարդույթներից եւ այդ իսկ պատճառով ուղղակի ի վիճակի չեն պատկերացնել, թե ինչպես կարող է «իրենց» տարածքի մի մասն անջատվել: Վտանգը նրանում է, որ լոկալ պատերազմները չեն կարող անվերջ տեւել եւ կարող են լայնածավալ ռազմական գործողությունների հանգեցնել ամբողջ տարածաշրջաններում, ինչպես դա այժմ տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում ու Կենտրոնական Ասիայում: 80-ականներին «անկայունության աղեղ» հասկացությունն առաջացավ, որը ներառում է Իրաքը, Լիբանանը, Թուրքիան, Իրանը, Աֆղանստանը, Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Պակիստանն ու Հնդկաստանը` փաստորեն իսլամական աշխարհի կեսը: Պետք է նաեւ նշել, որ հենց այդ տարածքում են կենտրոնացած նավթի ու գազի համաշխարհային պաշարները եւ հենց այդ ուղիով է ափիոնը արտահանվում Աֆղանստանից:

Այլընտրանքային էներգառեսուրսների որոնումներն ու տնտեսության անկումը կարող են հանգեցնել աշխարհի քաղաքական քարտեզի փոփոխության եւ նոր գերտերությունների առաջացման: Այսինքն, դրանք արդեն հայտնվել են` Չինաստանն ու Հնդկաստանը, որոնց հետ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն ստիպված կլինեն լրջորեն հաշվի նստել:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---