Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը սառեցվել է մինչեւ 2009 թվականը11 հունիսի 2007 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սանքտ Պետերբուրգում վերջ դրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացին մինչեւ 2009 թվականը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ն, եւ մասնավորապես Մինսկի խումբը, մեծ ճնշում էին գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի վրա որեւէ համաձայնության հասնելու համար: «ԵԱՀԿ-ի համար հաջողության հասնելը շատ կարեւոր էր Կոսովոյի հարցի պատճառով: Սակայն նախագահները չպայմանավորվեցին, ինչ էլ ակնկալվում էր»,-ասել է քաղաքագետը: Նա նաեւ գտնում է, որ մինչեւ 2025 թվականը ռազմական գործողություններ չեն լինի: «Ներկայումս կարեւոր է նախապատրաստվել պատերազմի հնարավոր տարբերակին մնացած 10-15 տարում: Ադրբեջանը սպառազինություն է կուտակում, սակայն ես պետք է ասեմ, որ 1991 թվականին եւս նա տեխնիկայով գերազանցում էր հայերին 94 անգամ: Հայաստանը պետք է միշտ պատրաստ լինի պատերազմի»,-ասել է նա, հավելելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, չնայած որոշ տարաձայնությունների, միասնական են պատերազմ թույլ չտալու հարցում: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվում եւ Երեւանում մամուլի հետ հանդիպումներում ասում են այն, ինչ նրանցից ցանկանում են լսել: «Դրանք դիվանագիտական խաղեր են, որոնք կողմերի վրա ճնշում գործադրելու մի մասն են կազմում»,-ընդգծել է քաղաքագետը: Ինչ վերաբերում է ԼՂՀ պատկանելությանը Ադրբեջանին, ապա Լեւոն Մելիք-Շահնազարյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել ոչ Ադրբեջանի, ոչ առավել եւս Ադր.ԽՍՀ կազմում: «Խորհրդային Միության ժամանակ ԼՂԻՄ-ը ստորադաս էր միութենական իշխանություններին, ոչ թե Բաքվին»,-ասել է հայ գաղաքագետը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |