«Հրազդան» մարզադաշտը կհարմարեցվի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար![]() ![]() PanARMENIAN.Net - «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» միության խորհուրդը նամակով դիմել էր Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքները հաշվի առնելու խնդրանքով: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրել են «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքից», ՀՖՖ նախագահը հանդիպել է խորհրդի անդամերի հետ և ծանոթացել խնդրին: Դաշինքի անդամներն առաջարկում են ստադիոնի մուտքերը, նստատեղերը, սանհանգույցները, ինչպես նաև ավտոկայանատեղերը հարմարեցնել տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց համար: Սա կնպաստի նաև, որ վերջիններս կարողանան օգտվել մարզադաշտի բոլոր ծառայություններից այնպես, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի: Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ ֆեդերացիան միշտ խրախուսել է հաշմանդամություն ունեցող ֆուտբոլասերների մուտքը մարզադաշտ և, որ նրանց համար սովորաբար հատկացվել են տեղեր դաշտին կից վազքուղու վրա կամ առաջին շարքում: ՀՖՖ նախագահն առաջարկել է մինչև մայիսի 8-ը ներկայացնել կոնկրետ քայլեր և հստակ պահանջներ կապված հարմարեցումների հետ և հայտնել է իր պատրաստակամությունը դրանք ապահովելու համար: Կազմակերպությունների ղեկավարներն էլ իրենց հերթին առաջարկել են շրջայց կատարել մարզադաշտում` բոլոր հնարավոր տարբերակներն ուսումնասիրելու և կոնկրետ առաջարկներ ներկայացնելու համար: Նմանատիպ նամակով «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը» դիմել է նաև Երևանի քաղաքապետարան, սակայն դեռ պատասխան չի ստացել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |