Երևանի ամանորյա ձևավորումը կարժենա 20 մլն դրամ

Երևանի ամանորյա ձևավորումը կարժենա 20 մլն դրամ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի ամանորյա ձևավորման համար հատկացրել է 20 մլն դրամ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: «Ձևավորման համար գումարի մնացած մասը, ինչպես նաև հենց ձևավորումներ՝ որպես այդպիսին տրամադրել են քաղաքապետարանի գործընկերները, որոնց մասին մի քանի օր անց կտեղեկանաք գովազդային վահանակներից: Ամանորյա ձևավորման համար մրցույթ էր հայտարարվել, և առաջին անգամ Երևանի համար մշակվեց ամանորյա խորհրդանիշ՝ փողով հրեշտակը՝ լուծված կապույտ և ոսկի գույներով: Գույների ընտրությունը կապված է մյուս տարվա խորհրդանիշի հետ, որը ջրային օձն է»,- նշեց նա:

Արազ Բաղդասարյանը շեշտեց, որ արվելու է ամեն ինչ, որպեսզի մայրաքաղաքում ստեղծվի տոնական մթնոլորտ: «Քաղաքը դեռևս ամբողջովին ձևավորված չէ, ընդ որում ձևավորվելու է ոչ միայն փոքր կենտրոնը, այլև բոլոր վարչական շրջանները՝ համաձայն քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Երևան քաղաքի համաչափ զարգացման ծրագրի: Ամանորյա ձևավորում են ստանալու շենքերը, ծառերը, կտեղադրվեն տոնածառներ, լուսադիոդային դեկորացիաներ, որոնք խիստ վերահսկվելու են՝ վնասվելուց ապահովելու համար: Վերջնական արդյունքին ականատես կլինեք դեկտեմբերի 20-ին, երբ վառվեն Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը»,- նշեց նա՝ կոչ անելով երևանցիներին սպասել մինչև այդ օրը, որպեսզի մայրաքաղաքը ներկայանա իր ողջ տոնական տեսքով:

6  11.12.12 - Գագա Ամատունիի և Արազ Բաղդասարյանի մամուլի ասուլիսը
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---