5  18.05.13 - Նոյեմբերյանում զոհված զինվորի ծնողները նրա դին բերում են Երևան

Սպանված զինվորի ծնողները դին հետ են տանում՝ հուղարկավորելու

Սպանված զինվորի ծնողները դին հետ են տանում՝ հուղարկավորելու

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ու սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողների բանակցությունների արդյունքում վերջիններս համաձայնվել են տուն վերադառնալ ու հողին հանձնել իրենց որդու դին:

«Այս պային ծնողները դին տանում են գյուղ հուղարկավորության համար, որին կմասնակցի նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Պաշտպանության նախարարը նրանց խոստացել է մահվան գործի հրապարակային քննություն անցկացնել:

«Հանցագործություն է տեղի ունեցել ու մեղավորը պետք է պատասխանատվություն կրի», - ասել է նախարարը, նշելով, որ վեճի արդյունքում ժամկետային զինծառայող Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ էլ Խաչատրյանն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել է շարքային Ստեփանյանի ուղղությամբ: Օհանյանը նշել է նաև, որ ըստ նախնական տվյալների՝ սպանությունը եղել է դիտավորյալ:

Այստեղ է նաև ՀՀ ոստիկանապաետ Վլադիմիր Գասպարյանը, ով ևս մեկնում է Գավառ՝ մասնակցելու զինծառայողի հուղարկավորությանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---