Հոկտեմբերի 1-ից շրջանառության հարկը նվազում է, բայց տոնավաճառների աշխատակիցները դեմ են23 սեպտեմբերի 2014 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Երևանի մի շարք տոնավաճառների մոտ 300 տնտեսվարող սեպտեմբերի 23-ին Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով չավելացնել հարկային բեռը։ Հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքը, ըստ որի առևտրային գործունեություն իրականացնող ՓՄՁ-ների և ընտանեկան ձեռնարկատիրության համար շրջանառության հարկը 3,5%-ից կնվազի մինչև 1%:: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ցուցարարներին ու առաջարկել 20-հոգանոց պատվիրակություն կազմել և բարձրանալ իր մոտ` խնդիրը ներկայացնելու: Կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ` ՓՄՁ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ ընդունելու, խնդիրները լսելու համար և ներկայացրել իրենց դիտարկումները: Հովիկ Աբրահամյանն իր հերթին լսել է տնտեսվարողների դիտարկումներն ու փաստարկները և վստահեցրել, որ օրենքն ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, իսկ մանր ու միջին բիզնեսն այդ օրենքի կիրառումից որևէ կերպ չի տուժի: Վարչապետի խոսքով՝ կառավարության նպատակն է, որպեսզի ՓՄՁ-ները խոշոր ընկերությունների համար չդառնան հարկերը թաքցնելու հարթակ և գործիք: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հարկային ծառայողները ՓՄՁ-ներում ստուգումներ կիրականացնեն միայն այն դեպքերում, երբ կլինեն ռիսկեր. ուշադրության կենտրոնում են գտնվելու խոշոր հարկ վճարողները: Միաժամանակ, Աբրահամյանը շեշտել է, որ կառավարությունը ՓՄՁ-ներին չի դիտարկում որպես հարկատու, հակառակը, ընդունված օրենքով պետական բյուջեի մուտքերը նվազելու են 10 մլրդ դրամով. «Կառավարությունը հրաժարվել է այդ գումարից, որպեսզի փոքր ու միջին բիզնեսը զարգանա, ծաղկի: Դա է մեր նպատակը: Ձեզ խնդրում ենք՝ առանց փաստաթղթի մի աշխատեք: Կառավարությունը ձեր հարկային բեռը թեթևացրել է, որպեսզի դուք կայանաք»,- շեշտել է վարչապետը: Անդրադառնալով տնտեսվարողների այն դիտարկմանը, թե խոշոր բիզնեսն ապրանքը վաճառելուց իրենց փաստաթուղթ չի տրամադրում՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ դրա համար կան մարմիններ, որոնք պետք է հետևեն և օրենքի շրջանակում մարդկանց պատասխանատվության ենթարկեն: Միաժամանակ, վարչապետը տեղեկացրել է, որ որոշումը կառավարությունը միայնակ չի կայացրել, այլ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ ունեցած բազմաթիվ քննարկումների արդյունքում՝ ՀՀ վարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի շրջանակում: «Դուք պետք է օգնեք, որպեսզի խոշորներին բերենք օրինական դաշտ: Սա է մեր նպատակը: Մենք ձեր թշնամին չենք, մենք ձեզ օգնելու, աջակցելու և ամեն ինչ անելու ենք, որպեսզի դուք կայանաք: Փոքր և միջին բիզնեսը մենք շատ ենք կարևորում, դրա համար էլ այս քայլերին ենք գնում»,- ասել է վարչապետը: Կողմերը պայմանավորվել են, որպեսզի տոնավաճառների աշխատակիցներն իրենց առաջարկները գրավոր ներկայացնեն ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին: Սակայն, Tert.am-ի փոխանցմամբ, վարչապետի պատասխանը չի գոհացրել դժգոհ քաղաքացիներն: Հանդիպումից հետո նրանք փակել են Տիգրան Մեծ պողոտան, ինչի արդյունքում դադարել է ճանապարհի երթևեկությունը և խցանում առաջացել: Ոստիկանությունը պատ է կազմել ու շրջանակի մեջ վերցրել քաղաքացիներին՝ պահանջելով բացել ճանապարհը: Փողոցը բացվել է միայն այն ժամանակ, երբ ցույցի վայր են եկել Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնց անմիջական կարգադրությամբ էլ ոստիկանները հեռացրել են քաղաքացիներին փողոցից: Այնուհետև ցուցարարների մի մասը փորձել է փակել նաև Նալբանդյան փողոցը, սակայն ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը թույլ չի տվել: Ի վերջո բողոքող առևտրականները ցրվել են` պայմանավորվելով հաջորդ բողոքի ցույցն անցկացնել հինգշաբթի՝ կառավարության առաջիկա նիստի օրը: Օրենքի՝ ուժի մեջ մտնելու դեպքում նրանք սպառնում են գործադուլով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |