Ռուսաստանի եւ Հայաստանի գործընկերության ամրապնդման հիմքը երկու ժողովրդների բարեկամական կապերի զարգացումն է 6 հուլիսի 2006 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, որը Մոսկվայում է գտնվում Կրոնական գործիչների համաշխարհային գագաթնաժողովում, հանդիպել է ռուս-հայկական բարեկամության եւ համագործակցության ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի եւ ընկերության վարչության անդամ, հայ-ռուսական ընկերակցության նախագահ Յուրի Նավոյանի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը: Նրա խոսքերով, հանդիպմանը նշվել է, որ ռուս եւ հայ ժողովրդների բարեկամական կապերի բազմադարյա ավանդույթների զարգացումը, ինչպես պետական, այնպես էլ անձնական մակարդակով, հիմք է հանդիսանում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդման, մարդկանց համար խորթ այլատյացությանը եւ ազգայնամոլությանը դիմակայելու համար: Հանդիպմանը քննարկվել են նաեւ Ռուսաստանում Հայաստանի տարվա , Մոսկվայում Երեւանի օրերի անցկացման հարցեր, որոնք կնպաստեն ռուսաստանցիների մոտ քաղաքացիական փոխըմբռնման, խաղաղության եւ համաձայնության կուլտուրայի ձեւավորմանը: Գարեգին Երկրորդը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ժողովրդական դիվանագիտության ընկերությանը Ադրբեջանի կողմից 2005 թվականի դեկտեմբերին համաշխարհային ճարտարապետության փոքր ձեւերի գլուխգործոց հանդիսացող, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող հայկական միջնադարի գերեզմանոցի եւ 4 հազար խաչքարերի հանդեպ վանդալիզմի դատապարտման ակտիվ դիրքորոշման համար: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |