Հայաստանում կստեղծվեն նոր «Արեւիկ» ազգային պարկը եւ «Զանգեզուր» պետական արգելավայրը15 հոկտեմբերի 2009 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Իր երկու որոշումներով ՀՀ կառավարությունը Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջերի, ինչպես նաեւ Մեղրի, Շվանիձոր եւ Նյուվադի գետերի ջրահավաք ավազանների տարածքներում բնական էկոհամակարգերի, դրանց կենսաբանական եւ լանդշաֆտային բազմազանության, բնական պաշարների, բնության եզակի հուշարձանների, էնդեմիկ եւ հազվագյուտ կենդանիների միջսահմանային բնակմիջավայրերի պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով Սյունիքի մարզում ստեղծել է 34401,8 հա ընդհանուր մակերեսով «Արեւիկ» ազգային պարկը, իսկ նույն մարզի Բարգուշատի լեռնաշղթայի հարավային եւ Զանգեզուրի լեռնաշղթայի արեւելյան լանջերի մերձալպյան մարգագետնային եւ մարգագետնատափաստանային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը, ինչպես նաեւ բնական եւ ռեկրեցիոն ռեսուրսների կայուն օգտագործումը ապահովելու նպատակով Կապանի տարածաշրջանի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 17368,77 հա տարածքում` «Զանգեզուր» պետական արգելավայրը` ընդգրկելով Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի գետի ավազանի վերին հատվածը եւ դրա ձախափնյա Գեղի վտակի մերձափնյա` Բարգուշատ լեռնաշղթայի ձորակների տարածքները։ Հաստատվել են ազգային պարկի եւ պետական արգելավայրի կանոնադրությունները։ Ակնկալվում է, որ որոշման կենսագործման արդյունքում կբարելավվեն բնապահպանական աշխատանքները, ինչպես նաեւ աստիճանաբար լուծում կստանան տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրները: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |