Հայաստանի ծաղկի շուկայում գներն աճել են միջինը 1,5 անգամ

PanARMENIAN.Net - Մարտի 8-ի գարնանային տոնը, որն այդքան սիրում են կանայք ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ աշխարհի տարբեր երկրներում, զգալի «վնաս է» հասցնում հայ տղամարդկանց գրպանին: Նախատոնական օրերին ծաղիկների գները կտրուկ աճում են` տարակուսանքի մեջ գցելով ուժեղ սեռի ներկայացուցիչներին:

Մասնավորապես` այս օրերին մեծ պահանջարկ վայելող կակաչի 1 հատի արժեքը 300-350 դրամ է` նախատոնական 200 դրամի դիմաց, նարցիսինը` 150 դրամ է նախկին 100-ի դիմաց, ձնծաղկի փոքր փնջի արժեքը 200 դրամ է` նախկին 100 դրամի դիմաց, հակինթինը` 350 դրամ:

Ծաղիկների թագուհի վարդը վաճառվում է «թագավորական» գնով` 1000 դրամ աժեն տեղական վարդերը եւ 2000 դրամ` հոլանդական: Ամենաքիչ պահանջարկն ունեն գերբերաները, որոնց 1 հատի գինն աննշան է աճել` հասնելով 500 դրամի:

Ընդհանուր առմամբ, ծաղկի շուկայում մարտի 1-ից ի վեր գներն աճել են 1,5 անգամ:

Կանանց միջազգային օր

Կանանց միջազգային օրը, որը նշվում է մարտի 8-ին, համեմատաբար նոր տոն է: Այդ տոնի ակունքները 1889թ. են տանում: Այդ տարի, Ինտերնացիոնալի երկրորդ համագումարում Կլառա Ցետկինն առաջարկեց սահմանել ողջ աշխարհի աշխատավոր կանանց Համերաշխության օր, որը կխորհրդանշի կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը: Նախկին ԽՍՀՄ-ում մարտի 8-ը սկսեցին տոնել 1965թ. եւ այդ տարվանից ի վեր այդ օրը հայտարարվեց ոչ աշխատանքային: Տասը տարի անց ՄԱԿ-ը սկսեց տոնել «Կանանց իրավունքների համար պայքարի միջազգային օրը»: Եվս 10 տարի անց, 1985թ. աշխարհի 88 երկրներ ստորագրեցին Կանանց խտրականության վերացման մասին միջազգային կոնվենցիան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---