Գարեգին Բ. Մաղթում ենք, որ կանայք նոր ձեռքբերումներով — հաջողություններով զարդարեն իրենց, մեր Հայրենիքի ու ժողովրդի կյանքը

Գարեգին Բ. Մաղթում ենք, որ կանայք նոր ձեռքբերումներով — հաջողություններով զարդարեն իրենց, մեր Հայրենիքի ու ժողովրդի կյանքը

PanARMENIAN.Net - Մարտի 8-ին, Կանանց օրվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում բոլոր կանանց` մարտի 8-ի տոնի առիթով:

Մեր մաղթանքն է, որ ընտանեկան հարկից ներս — արդի ժամանակներում նա— պետական-հասարակական անդաստանում նշանակալի դերակատարություն ունեցող կանայք Աստծո օրհնությամբ արդար ու բարի արգասիքներով արդյունավորեն իրենց առաքելությունը, նոր ձեռքբերումներով — հաջողություններով զարդարեն իրենց, մեր Հայրենիքի ու ժողովրդի կյանքը:

Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված իր Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի բոլոր տիկնանց — օրիորդաց, նրանց սրտերում միշտ զորավոր պահի հավատքն առ Աստված, անմնացորդ նվիրումի ու հավատարմության ոգին առ Հայրենին — ընտանիքը:

Երկնային շնորհներ, երջանիկ ու օրհնյալ կյանք Ձեզ, սիրելի մայրեր — քույրեր»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---