Խլությամբ տառապող անձանց թույլատրվում է տրանսպորտային միջոցներ վարել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կառավարությունը մարտի 18-ի նիստում փոփոխություններ է կատարել այն հիվանդությունների ցանկում, որոնց առկայության դեպքում արգելվում է տրանսպորտային միջոց վարել:



Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հայտնել է, որ Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխարհի գրեթե բոլոր զարգացած պետություններում խլությամբ տառապող անձանց թույլատրվում է վարել տրանսպորտային միջոցներ։ Դա պայմանավորված է այն բանով, որ խլությամբ տառապող անձը զրկված չէ այնպիսի ֆիզիկական կամ մտավոր ունակություններից, որոնք խիստ անհրաժեշտ են տրանսպորտային միջոցներն անվտանգ վարելու համար։ Մինչդեռ, խլությամբ տառապող անձանց այդպիսի իրավունքից զրկելը չի նպաստում նրանց լիարժեք ներգրավմանը հասարակական կյանքին եւ անհարկի խտրական վերաբերմունքի առիթ է տալիս։
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---