Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

PanARMENIAN.Net - Մարտի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II նախագահությամբ գումարված Գերագույն հոգ-որ խորհրդի ընդլայնված ժողովում, ի թիվս ՀայԵկեղեցու նվիրապետական Աթոռներին, ներեկեղեցականեւմիջեկեղեցական կյանքին առնչվող հարցերի, ամփոփվել են մարտի 16-18-ըՄոսկվայի եւ Համայն Ռուսիո ԿիրիլI Պատրիարքի Մայր Աթոռ ՍուրբԷջմիածին կատարած պաշտոնական այցի արդյունքները:



Ինչպես տեղակացնում է Մայր աթոռ սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգը, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքի այցի ընթացքում Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեի եւ Կիրիլ I Պատրիարքի անունից փոխանցած ապրիլի 26-28-ը Բաքվում կայանալիք ԱՊՀ եւ Բալթյան երկրների հոգեւոր առաջնորդների գագաթաժողովին մասնակցելու հրավերի առնչությամբ Վեհափառ Հայրապետը հայտնել է Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամներին, որ ընթացակարգային որոշակի հստակեցումներից հետո վերջնական որոշում կկայացվի գագաթաժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցության վերաբերյալ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---