Լոռու մարզի Արծնիի համայնքային կենտրոնը հիմնանորոգվելու է

PanARMENIAN.Net - “Հայաստան” համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի երիտասարդական թևը հավաքել է 2500 ԱՄՆ դոլար:

Ապրիլի 11-ին Մոնրեալի Թեքեյան մշակութային կենտրոնում “Հայաստան” համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի Երիտասարդաց հանձնախումբը կազմակերպել էր իր առաջին դրամահավաք միջոցառումը, որի ընթացքում հավաքագրված 2500 ԱՄՆ դոլարը կուղղվի Լոռու մարզի Արծնիի համայնքային կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը 25 000 ԱՄՆ դոլար է: Կենտրոնը կառուցվել է 60-ական թվականներին և վերանորոգման խիստ կարիք ունի:

Երիտասարդաց հանձնախումբը մտադիր է հիմնանորոգումից հետո համայանքային կենտրոնի սենյակները կահավորել ժամանակակից համակարգչային տեխնիկայով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---