Հայաստանի հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովը քննարկել է հայ երիտասարդների հիմնախնդիրները

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվեցին հայ ուսանողներին և ընդհանուր առմամբ հայ երիտասարդությանը վերաբերող հարցեր:

Մասնավորապես առաջ էին քաշվում բուհն ավարտելուց հետո երիտասարդների զբաղվածության, ուսանողների պաշտպանվածության, երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական հարցերը: Բարձրացվել է նաև երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության հարցը:

Քննարկման ժամանակ առաջարկվել է այդ խնդիրների լուծման համար ստեղծել հատուկ աշխատանքային խումբ: «Մենք բուհն ավարտած մեր երիտասարդներին պետք է մեր ազգային հարստությունը համարենք»,- ընդգծել է Հ. Մարգարյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---