Մայիսի 31-ին ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ուսանողական երթ կկայանա

PanARMENIAN.Net - Հայաստանի Ամերիկյան համալսարանի Ուսանողական խորհուրդը մայիսի 31-ին կազմակերպում է ուսանողական երթ ` նվիրված ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Երթի մասնակիցները հանդիպելու են Կասկադի մոտ և քայլելու են դեպի Երևանի պետական բժշկական համալսարան, որտեղ նրանց միանալու են «Ծխախոտ, թե՞ Առողջություն» համաժողովի մասնակիցները: Այնուհետև երթի մասնակիցները Աբովյան փողոցով քայլելու են դեպի երթի վերջնակետ` Հանրապետության հրապարակ, որտեղ պատրաստվելու է «ՉԾԽԵԼ» պաստառը ծխախոտի դատարկ տուփերով` որպես երիտասարդների կողմից ծխողներին ուղղված չծխելու հորդորանք:

Երթի շրջանակներում նախատեսվում է տարածել ծխելու առողջական վնասների և Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքի վերաբերյալ թռուցիկներ և իրականացնել հանրության ուշադրությունը գրավող տարաբնույթ գործողություններ` ֆլեշ մոբ` երթի սկզբնակետում և վերջնակետում:

Ուսանողական երթի նպատակն է հանրության և առողջապահության մասնագետների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել ծխախոտային համաճարակին, իրազեկել ծխելու առողջական վնասների մասին և Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքին, ինչպես նաև ներգրավել երիտասարդներին ծխախոտի օգտագործման համաճարակը Հայաստանում կանգնեցնելու ջանքերում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---