Ատոմ Մխիթարյան. Հայ երիտասարդությունը կարող է լուծել տարածաշրջանային հարցերը

PanARMENIAN.Net - «Հայ երիտասարդությունը մեծ ներդրում ունի մեր երկրի անվտանգության պահպանման գործում: Դա երևում է առնվազն այն պատճառով, որ հայկական բանակում հիմնականում երիտասարդներն են ծառայում»,- հուլիսի 19-ին կայացած մամլո ասուլիսում ասել է կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Սակայն, «Հայաստանի Երիտասարդական ակումբների ֆեդերացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Ատոմ Մխիթարյանի խոսքով, երիտասարդները կարող են լուծել տարածաշրջանային հարցերը: Նրա խոսքով, գլխավորը երիտասարդների գիտելիքները, փորձը, խանդավառությունն ու աշխատասիրությունն այդ խնդիրների լուծմանն ուղղելն է: Նա նշել է նաև, որ անցկացված հետազոտությունների համաձայն, Հայաստանում ակտիվ գործունեություն է ծավալում երիտասարդության միայն 5%-ը` 20 երիտասարդներից միայն մեկը: Նա ավելացրել է, որ անհրաժեշտ է մեծացնել այդ թիվը, չնայած, որ վերջերս Հայաստանը որոշակի հաջողությունների է հասել երիտասարդական ծրագրերի իրագործման և արևմուտքի ֆինանսավորումը դեպի Հայաստան գրավելու գործում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---