«Փյունիկ» հիմնադրամը Հայաստանին է նվիրել Հովհաննես Այվազովսկու կտավներից մեկը19 հուլիսի 2010 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 19-ին ընդունել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը: Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության եւ առողջապահության ոլորտներում հանրությանն օգտակար լինելու հիմնադրամի առաքելությունը: Նախագահի խոսքով, նման հաստատություններն ավելի հեշտ են կարողանում գտնել ճանապարհը դեպի հասարակ մարդկանց սրտերը, եւ այդ առումով, դրանք կարեւոր ու արդիական դերակատարություն ունեն: «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Գաբրիել Ջամբարջյանը, ՀՀ նախագահին ներկայացնելով Հիմնադրամի ծրագրերը, նշել է, որ նախատեսում են ընդլայնել գործունեության շրջանակներն ու այսուհետ եւս ուժերի ներածին չափով նպաստել Հայաստանի զարգացմանը: «Փյունիկ»-ը, գործունեության շուրջ մեկ տարվա ընթացքում բարեգործական բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանում եւ Արցախում` սերտորեն համագործակցելով նաեւ Հայ առաքելական եկեղեցու հետ: ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը Հայաստանի Հանրապետությանն է նվիրել Հիմնադրամի կողմից ձեռք բերված Հովհաննես Այվազովսկու կտավներից մեկը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |