Եղիշե Թանաշյան. Ծաղկաձորը կմահանա որպես զբոսաշրջային կենտրոն21 հուլիսի 2010 - 16:22 AMT PanARMENIAN.Net - «Նույնիսկ եթե Ծաղկաձորում ուշացումով կիրառվի նոր զբոսաշրջային քաղաքականությունը, այդ քաղաքը միևնույն է կմեռնի որպես զբոսաշրջային կենտրոն»,-հայտարարել է Ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը հուլիսի 21-ի մամլո ասուլիսում: Ըստ նրա, այդ գործընթացն առնվազն անխուսափելի է ի սկզբանե սխալ որդեգրած զբոսաշրջային քաղաքականության պատճառով: Ըստ Եղիշե Թանաշյանի, Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար առաջին հերթին պետական աջակցություն է հարկավոր: «Տաթևի ու Ջերմուկի ծրագրերը կնպաստեն զբոսաշրջություն զարգացմանը, սակայն դա հայկական զբոսաշրջության զարգացման ներուժի ընդամենը 15 տոկոսն է»: Այս առնչությամբ նա ուշադրությունը հրավիրել է նաև այլընտրանքային զբոսաշրջության զարգացման վրա: «Հայաստանում զբոսաշրջությունը թանկ է, քանի որ մենք վաճառում ենք մեր պատմական ու մշակութային արժեքները: Դա հանգստի էլիտար տեսակ է, որի համար մարդիկ պատրաստ են բարձր գին վճարել: Սակայն այդ տիպի զբոսաշրջությունն այնուամենայնիվ չի ապահովում զբոսաշրջիկների մեծ ներհոսք: Դրան մենք կկարողանանք հասնել, զարգացնելով էքստրեմալ զբոսաշրջությունը, հանգիստը բնության գրկում և այլ տեսակները»,-նշել է Թանաշյանը: Սակայն ճամփորդական գործակալների համար ամենամեծ խնդիրն, ըստ Թանաշյանի, ավիատոմսերի չհիմնավորված բարձր գինն է: «Եթե Հայաստանում հանգստյան ամբողջական փաթեթն առանց ավիատոմսի կազմում է 600 դոլար, ապա տոմսի հետ այդ գումարը հասնում է 1500 դոլարի: Առաջին հերթին հարկավոր է պայքարել այդ ոլորտում չգրված մենաշնորհի դեմ»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |