Հայաստանի կառավարությունը կնպաստի քաղաքացիական հասարակության կայացմանը

Հայաստանի կառավարությունը կնպաստի քաղաքացիական հասարակության կայացմանը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ նախագահի նախկին հրամանագրերից մեկում լրացումներ կատարելու հրամանագրի նախագծին, որի նպատակն է արդյունավետ դարձնել ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների շահերի ներկայացումը պետական քաղաքականության մշակման և իրականացման գործում, բարձրացնել պետական մարմինների գործունեության արդյունավետությունը, նպաստել քաղաքացիական հասարակության կայացմանը։

Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ նախագահի աշխատակազմ։ ՀՀ կառավարությունը հաստատել է հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պարզաբանումների տրամադրման կարգը; Այս փաստաթղթով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, վերը նշված հարաբերությունների կարգավորման գործընթացում մեծանում է ՀՀ ֆինանսների նախարարության դերակատարությունը, ինչպես նաև` պատասխանատվությունը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---