ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպեց Գերմանիայի հայ համայնքի հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպեց Գերմանիայի հայ համայնքի հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-16-ը Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) հրավերով ԳԴՀ կատարած այցի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 12-ին Բեռլինում հանդիպեց Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Միջոցառումը կազմակերպվել էր ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, որտեղ բացման խոսքսվ հանդես եկավ ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը:

Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունեության առաջնահերթությունները, իրականացվող բարեփոխումներն ու նորամուծությունները, Սփյուռքի կրթօջախների հետ տարվող աշխատանքը: ՀՀ-ից ժամանած պատվիրակության անդամներ` Երևանի պետական տեխնիկական և ագրարային համալսարանների ռեկտորները ներկայացրեցին իրենց ուսումնական հաստատությունների գործունեության հիմնական ուղղությունները և համագործակցությունը գերմանական գործընկերների հետ:

Այնուհետև, ՀՀ ԿԳ նախարարը պատասխանեց գերմանահայ համայնքի ներկայացուցիչներին հուզող բազմաթիվ հարցերի, քննարկվեցին համայնքի հետ համագործակցության էլ ավելի սերտացման հնարավորությունները: Մասնավորապես, քննարկվեց Գերմանիայում հայագիտական ամբիոնների և կենտրոնների պահպանման և նմանատիպ նոր կառույցների հիմնադրման հարցը, ներկայացվեցին Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լութերի անվան համալսարանում գործող «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիման վրա հայագիտական ամբիոն հիմնելու ուղղությամբ տարվող աշխատանքները: ՀՀ ԿԳ նախարարը պարզաբանումներ տվեց ՀՀ ուսումնական հաստատություններ և գիտահետազոտական հիմնարկներ սփյուռքահայ դիմորդների ընդունման կարգի, ուսուցիչների վերապատրաստման, Սփյուռքի կրթօջախներին գրականության տրամադրման հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---