Հայաստանի և Ուզբեկստանի քաղաքացիներին սպանած Պետերբուրգի ազգայնամոլները հարձակումները կազմակերպել են ֆլեշմոբի սկզբունքով

PanARMENIAN.Net - ՌԴ դատախազությանը կից Պետերբուրգի քննչական վարչությունն ավարտեց ազգայնամոլ դեռահասների խմբավորման գործի հետաքննությունը, որը հարձակումներ էր կազմակերպում Ինտերնետի և SMS հաղորդագրությունների միջոցով:

Ինչպես հաղորդում է «Սանկտ Պետերբուրգի Կոմերսանտ» թերթը, մոտ 3 տարի առաջ ստեղծված խմբավորման մեջ ընդգրկված էր 25 հոգի: Ծայրահեղականների մեծ մասը ծանոթադել են ինտերնետի միջոցով, իսկ իրենց գործողությունները կատարել են ֆլեշմոբի սկզբունքով՝ ակցիաների անցկացման ժամանակի և վայրի մասին պայմանավորվում էին SMS-հաղորդագրությունների միջոցով:

2007 թվականի օգոստոս-դեկտեմբերին խմբավորման անդամները «12 հարձակում են կատարել քաղաքացիների վրա, այդ թվում 2 սպանություն և 1 սպանության փորձ: Ամենամեծ հնչեղությունը ստացան Հայաստանի ու Ուզբեկստանի քաղաքացիների սպանությունները, ինչպես նաև Տուվայից լրագրողուհի Սայանա Մոնգուշի դաժան ծեծը:

Հետաքննությանն մանրամասները չեն բացահայտվում, սակայն, գործի բացահայտման համար հիմք ծառայեցին այն տեսանյութերը, որոնք դեռահասները ինտերնետում էին տեղադրել: Հանցագործությունների կատարման մեղադրանքը ներկայացվել է խմբավորման 25 անդամներին: Նախորդ շաբաթվա ընթացքում քրեական գործն ուղարկվեց Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարան գործի քննության համար: Լսումների օրը դեռևս չի նշանակվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---