«Սուրբ Ներսես Մեծ» կենտրոնում լազերային սարքավորման օգնությամբ կբուժեն միզաքարային հիվանդությունը

PanARMENIAN.Net - «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոնը ամերիկյան բժշկական ընկերության կողմից նվեր է ստացել «Health Tronics» սարքավորումը՝ լազերային թերապիա անցկացնելու համար: «Այդ ալիքները «երկրաշարժ» են ստեղծում` դիպչելով քարերին, մանրացնելով դրանք մինչև կվերածվեն ավազի: Նման գործողությունից հետո հիվանդներն իրենց լավ են զգում վիրահատությունից հետո արդեն երկրորդ օրը»,- ասել է ակցիայի նախաձեռնող ամերիկացի ուրոլոգ Գարո Դերձակյանը:

Բժշկական կենտրոնի տնօրեն Սևակ Ավագյանի խոսքերով, միզաքարային հիվանդությունը շատ տարածված է հայերի մոտ: «5 տարի առաջ Ամենայն հայոց կաթողիկոսի աջակցությամբ մենք ձեռք ենք բերել 5-րդ սերնդի սարքավորում, որով մինչև հիմա բուժում էինք այս հիվանդությունը: Սակայն մենք նկատում էինք քարեր, որոնք չեն ենթարկվում ամբողջական տրոհման: Հիմա մենք կարող ենք բուժել նման բարդ դեպքեր լազերի օգնությամբ»,- ասել է Ավագյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---