Լեհաստանը կաջակցի Հայաստանին կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման հարցում

Լեհաստանը կաջակցի Հայաստանին կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման նպատակով մեր երկիր է ժամանել Լեհաստանի արժեթղթերի գործակալության պատվիրակությունը նախագահ Քշիշտոֆ Ժարնոտալի գլխավորությամբ: Նոյեմբերի 30-ին Արթուր Բաղդասարյանն ընդունել է պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման գործընթացին գործակալության հնարավոր մասնակցության հետ կապված հարցեր:

Քշիշտոֆ Ժարնոտալը ներկայացրել է իր ղեկավարած գործակալության հնարավորություններն ու փորձը ազգային փաստաթղթերի արտադրության եւ մատակարարման բնագավառում` նշելով, որ գործակալությունն անհատական տվյալների քարտեր, անձնագրեր եւ վիզաներ է մատակարարում ինչպես Լեհաստանին, այնպես էլ` արտասահմանյան մի շարք երկրների:

Ինչպես հայտնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը, Արթուր Բաղդասարյանը կարեւորել է Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման, ինչպեսեւ` կադրերի պատրաստման ու վերապատրաստման գործընթացում լեհական կողմի հետ փորձի փոխանակման կազմակերպումը եւ անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության իրականացումը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---