Փորձագետը կարծում է, որ հայերը պետք է ազատվեն ավանդական ամանորյա ծանր սեղանից

Փորձագետը կարծում է, որ հայերը պետք է ազատվեն ավանդական ամանորյա ծանր սեղանից

PanARMENIAN.Net - Նորաձևության հայկական խորհրդի անդամ, մոդելավորող, դիզայներ Լիլիթ Մարգարյանը կարծում է, որ հայերն արդեն պետք է ազատվեն ավանդական ամանորյա ծանր սեղանից: «Պետք է հրաժարվել ավանդական հայկական սեղանից, որը ծանրաբեռնված է բազմատեսակ ուտելիքներով և մթերքներով: Ես կարծում եմ, որ Նոր տարին ընտանեկան տոն է, այլ ոչ թե ուտելիքի տոն: Հենց այդ պատճառով Ամանորի նման ուրախ տոնը սկսում է արդեն նյարդայնացնել ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին»,- ասել է նա:

Մարգարյանը նշել է, որ այս տարի պատրաստվում է ուշադրությունը կենտրոնացնել քաղցրավենիքի վրա:

Միաժամանակ, մոդելավորողն ավելացրել է, որ զգեստի ընտրությունը կախված է նրանից, թե ինչպիսին է լինելու գիշերը: «Եթե աղջիկը պատրաստվում է ամանորյա գիշերն անցկացնել ընտանիքի հետ, ապա անհրաժեշտ է լինել շատ գեղեցիկ և ճաշակով հագնված, բայց այլ բան է, եթե ամանորյա գիշերն անցկացնելու ես ռեստորանում, այդ դեպքում շքեղությունը ողջունվում է»,- ասել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---