Երևանում կներդրվի եռաստիճան կառավարման նոր մշակույթ12 հունվարի 2011 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հունվարի 12-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը նշեց, որ Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև հարաբերություններն այսուհետ զարգացման նոր ընթացք պետք է ստանան: Քաղաքապետի խոսքով` մի շարք ծրագրեր և համագործակցության համաձայնագրեր կան Երևանի և Լիոնի, Մարսելի, Փարիզի, Նիցի միջև, որոնք պետք է գործնական հիմքերի վրա դրվեն: «Համակարգված, եռաստիճան կառավարման նոր մշակույթ ենք ուզում ներդնել Երևանում` քաղաքապետարան, վարչական շրջաններ և համատիրություններ: Այն ճանապարհը, որը ֆրանսիական քաղաքներն անցել են քաղաքների կառավարման տարբեր ոլորտներում, ցանկանում ենք փորձի փոխանակման միջոցով ներդնել նաև Երևանում»,- նշեց Կարեն Կարապետյանը: Անրի Ռենոյի խոսքով` ֆրանսիական մի շարք խոշոր քաղաքներ արդեն անցել են Երևանի քաղաքապետի նշած կառավարման մեթոդներին և բազմաթիվ հաջողություններ գրանցել տարբեր ոլորտներում: Դեսպանը նշեց, որ առաջիկայում Ֆրանսիայի դեսպանատան կողմից կոնկրետ քայլեր կձեռնարկվեն երկու երկրների քաղաքների միջև բազմոլորտ համագործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ: Երևանի քաղաքապետը կարևորեց նաև Ֆրանսիական ընկերությունների մուտքը Երևան: «Ինչ վերաբերում է քաղաքի ենթակառուցվածքներին, մենք երաշխավորում ենք ներդրողների համար ստեղծել առավելագույն հարմարավետ գործարար միջավայր»,- ընդգծեց Երևանի քաղաքապետը: Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ֆրանսիական «Վեոլիա Ջուր» և «Երևան Ջուր» ընկերությունների գործունեությանն առնչվող խնդիրներ: Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում շահագրգիռ կողմերի` ընկերության, քաղաքապետարանի, ջրային կոմիտեի և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնակցությամբ քննարկում կկազմակերպվի, որի ընթացքում կհստակեցվեն կողմերի անելիքներն ու պարտականությունները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |