ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում շարունակում է մնալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքերի հայտնաբերումը

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում շարունակում է մնալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքերի հայտնաբերումը

PanARMENIAN.Net - ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում շարունակում է մնալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքերի հայտնաբերումը: Համապատասխան միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի տաքսի ծառայություն` «Սիս տաքսի» ամվանմամբ: Պարզվել է, որ ապօրինի գործունեությունը ծավալել է ֆիզիկական անձ Պողոս Նազարյանը: Տաքսի ծառայության գործունեությունը դադարեցվել է: Պ.Նազարյանի մոտ իրականացվում է գործունեության օրինականության ստուգում:

Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից «OK ROOM» բար-սրճարանի ստուգման արդյունքում պարզ է դարձել, որ մայրաքաղաքի կենտրոնում` Թումանյան 25 հասցեի նկուղային հարկում գործող սրճարանն ապօրինի է և չունի պետական գրանցում: Հարկային դաշտից դուրս գործունեությունն իրականացրել է Երևանի բնակիչ Հ.Սարգսյանը: Ապօրինի գործունեությունն այս պահին կասեցված է, տարածքն էլ` կապարակնքված:

Մյուս դեպքում էլ հայտնաբերվել է նորաձևության և կարի արտադրամաս. այն ևս գործել է մայրաքաղաքում: Ապօրինի ձեռնարկատերը Մհեր Դավթյանն է, ում հայտարարության համաձայն` գործունեությունն իրականացվել է 2010թ.-ի սեպտեմբերից` 3 աշխատակիցների միջոցով: Փաստի վերաբերյալ կազմվել է վարչական վարույթ, ճշտվում են իրացման ծավալները:

Նշված ապօրինի ձեռնարկատիրական գործողությունների հետևանքով պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է, հաղորդում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---