Երիտասարդները մասնակցել են «Իմ արյունը` քո արյունն է» ակցիային

Երիտասարդները մասնակցել են «Իմ արյունը` քո արյունն է» ակցիային

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը իրականացրին «Իմ արյունը` քո արյունն է» ծրագիրը, որի շրջանակում տարբեր ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ կամավորական սկզբունքներով մասնակցեցին անվարձահատույց արյունատվության ակցիային:

Ծրագրի նպատակն էր հասարակության մեջ արմատավորել այն գաղափարը, որ դոնորությունը մարդասիրական քայլ է, որի շնորհիվ հնարավորություն է ընձեռվում փրկել հազարավոր մարդկանց կյանքեր: Այն հանդիսանում է առողջ ապրելակերպի բաղկացուցիչ մասերից մեկը և դրական ազդեցություն է թողնում նաև դոնորի առողջության վրա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---