Ադրբեջանցիները, փորձելով ամեն գնով ապացուցել իրենց «հնությունը», որոշել են դրա հետ մեկտեղ յուրացնել նաև հայկական ազգանունները

Ադրբեջանցիները, փորձելով ամեն գնով ապացուցել իրենց «հնությունը», որոշել են դրա հետ մեկտեղ յուրացնել նաև հայկական ազգանունները

PanARMENIAN.Net - Ավելի քան 400 ժամանակակից հայկական ազգանուններ «ադրբեջանական ծագում» ունեն, նման տարօրինակ բացահայտում են կատարել Ադրբեջանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Ֆոլկլորի ինստիտուտի աշխատակիցները: Նրանք իրենց «հայտնագործությունը» հրապարակել են «Թուրքական ծագմամբ հայկական ազգանուններ» գրքում, որը, ադրբեջանական ԶԼՄ պնդմամբ, «լույս է սփռում հայերի գենետիկ ծագման վրա, այդ էթնոսի լեզվի, գիտակցության, մշակույթի վրա ադրբեջանա-թուրքական մշակութային շրջապատի ազդեցության, լեզվային առնչությունների և այլ հարցերի վրա»:

Այսպիսով, ադրբեջանցիները, որոնք ավանդաբար յուրացնում են հայկական երաժշտությունը, խոհանովը, մշակութային և պատմական հուշարձանները, որոշել են ավելի հեռուն գնալ և յուրացնել նաև հայկական ազգանունները: Ոչ մեկի, այդ թվում ադրբեջանցիների համար գաղտնիք չէ, որ ադրբեջանցիներն անցյալ դարասկզբին արհեստականորեն ստեղծված ազգություն են, որն իր անունը ստացել է 1936 թվականին Իոսիֆ Ստալինի կամքով: Եվ, փորձելով արդարացնել իրենց գոյությունը և ինչ-որ մեկին, միգուցե նաև իրենց ապացուցել իրենց «հնությունը», ադրբեջանցիներն ակտիվորեն յուրացնում են հայերի, լեզգինների, վրացիների, ավարների, թալիշների, ուդինների և թաթերի` ժամանակակից Ադրբեջանի տարածքում մնացած պատմա-մշակութային ժառանգությունը: Ադրբեջանցի գիտնականներն ու քաղաքական գործիչներն այնքան են հմտացել օտարը յուրացնելու գործում, որ իրենք են սկսել հավատալ իրենց խոսքերին: Մնում է սպասել, թե ինչպիսին կլինի հաջորդ քայլը, և որ ժողովրդից են այս անգամ փոխառնվելու ադրբեջանական ժողովրդի «հնության ապացույցները»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---