«Արմավիայի» կոլեկտիվն օգնել է տեղափոխել ծանր հիվանդին

«Արմավիայի» կոլեկտիվն օգնել է տեղափոխել ծանր հիվանդին

PanARMENIAN.Net - Հայաստանի Նյարդավիրաբուժական ասոցիացիայի գլխավոր քարտուղար Վիգեն Անանյանը Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությանն ուղղված նամակում շնորհակալություն է հայտնել նրա կոլեկտիվին բարձր պրոֆեսիոնալիզմի համար:

Ինչպես նշվում է նամակում, որը PanARMENIAN.Net ին է ներկայացվել ընկերության մամլո ծառայության կողմից, մի քանի օր առաջ նյարդավիրաբույժին հանձնարարվել է ծանր հիվանդին հասցնել Մոսկվա: Երիտասարդը ստացել էր ողնաշարի պարանոցային հատվածի շատ ծանր վնասվածք, որը հանգեցրել էր լիակատար անշարժության և շնչառության խանգարման:

Երևանում կատարվել է վիրահատություն, ստեղծվել է պարանոցի անհրաժեշտ ֆիքսում, բայց չի հաջողվել հասնել կենսական կարևոր ֆունկցիաների վերականգնման: Հիվանդին առաջարկվել է վերջին հնարավորությունը` ցողունային բջիջներով բուժման կուրս անցնել Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Համաձայնությունը տրվել է, մնացել է միայն հիվանդին հասցնել կլինիկա: Ինքնաթիռում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ճաքել է արհեստական շնչառության խողովակը և որոշում է ընդունվել հիվանդին վերադարձնել հիվանդանոց, սակայն ավիաընկերության տեխնիկական ապահովման աշխատողները ելք են գտել իրավիճակից և փրկել են հիվանդին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---