«Կոշ» քրեակատարողական հիմնարկում դիակ է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Մարտի 8-ին ժամը 00:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խումբը շրջագայության ժամանակ հիմնարկի ամառային տաղավարներից մեկում հայտնաբերել է դատապարտյալ Նարեկ Սարիբկյանի դին` կախված վիճակում: Նախկինում դատապարտված Ն.Սարիբեկյանը ծնվել է 1991թ.-ին:

Ն.Սարիբեկյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման` ՀՀ քր.օր.-ի 176-րդ հոդվածի 2-րդ մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ 3-րդ և 4-րդ կետերով` 5 տարի ժամկետով: Պատիժը կրում էր 2010թ.-ի հունվարի 13-ից: Դատավճռի համաձայն` «Ն.Սարիբեկյանը տառապում է հոգեկան հիստերիկ խանգարում հիվանդությամբ»:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, ասվում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---