Վիճաբանության արդյունքում մահացած տասնամյա Դերենիկ Գասպարյանի գործով նշանակվել է դատաքննություն

PanARMENIAN.Net - 2011 թ. մարտի 10-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում նշանակված է Չարենցավանի թիվ 5 դպրոցում վիճաբանության արդյունքում մահացած տասնամյա Դերենիկ Գասպարյանի քրեական գործի վարույթը կարճելու մասին գործի դատաքննությունը:

Հիշեցնենք, որ Դերենիկ Գասպարյանի մահվան դեպքը տեղի է ունեցել դպրոցում` քննության ժամանակ, երբ տասնամյա տղային համադասարանցիների կողմից ծեծի ենթարկելու պահին դպրոցի ադմինիստրացիան միջոցներ չի ձեռնարկել ծեծկռտուքը կանխելու ուղղությամբ, ինչը տասնամյա տղայի մահվան պատճառ է դարձել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---