Փրկարար ծառայությունը հերքում է տեղեկատվությունն այն մասին, որ երևանյան մետրոյի գնացքը շեղվել էր գծերից

Փրկարար ծառայությունը հերքում է տեղեկատվությունն այն մասին, որ երևանյան մետրոյի գնացքը շեղվել էր գծերից

PanARMENIAN.Net - Փրկարար ծառայությունը հերքում է տեղեկատվությունն այն մասին, որ երևանյան մետրոյի գնացքը շեղվել էր գծերից:

Ինչպես ավելի վաղ հաղորդում էին մի շարք հայկական լրատվամիջոցներ, գնացքը գծերից շեղվել էր «Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարանների միջև: «Մենք կապ հաստատեցինք այդ կայարանների հետ և պարզեցինք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից:

Ավելի վաղ PanARMENIAN.Net գործակալությունը հաղորդել էր, որ երևանյան մետրոպոլիտենում տեխնիկական աշխատանքներ են տարվում մետրոյի արգելակման համակարգի ստուգման ուղղությամբ, ինչի արդյունքում մետրոյի մի գիծը ժամանակավորապես չի գործում:

Երևանյան մետրոպոլիտենը բացվել է 1981 թվականին: Այժմ այն բաղկացած է մեկ տասնյակ կայարաններից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---