Հայաստանի նախագահը շնորհավորել է նեյրովիրաբույժ Սուրեն Զոհրաբյանին 90-ամյակի առթիվ

Հայաստանի նախագահը շնորհավորել է նեյրովիրաբույժ Սուրեն Զոհրաբյանին 90-ամյակի առթիվ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանի ծննդյան 90-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգելի´ պարոն Զոհրաբյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:

Նշանակալի է Ձեր ավանդը Հայաստանի առողջապահության զարգացման գործում: Տասնամյակներ շարունակ Դուք Ձեր գիտական ու կազմակերպական փայլուն աշխատանքներով առաջ եք մղել նեյրովիրաբուժության Ձեր իսկ հիմնադրած հայկական դպրոցը և իրավամբ վայելում եք այդ դպրոցի ներկայացուցիչների հարգանքն ու երախտագիտությունը»:

«Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ քաջառողջություն և Ձեր գործի արդյունավետ շարունակում` հանուն մարդկանց առողջության և հանուն Հայաստանի գիտության զարգացման»,-ասվում է նախագահի ուղերձում, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---