«Երկիր» թերթի խմբագրության գույքի վրա արգելանք է դրվել

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնից «Երկիրի» խմբագրությունը նամակ է ստացել, որով տեղեկացնում են, թե ավագ հարկադիր կատարող Արմեն Մակյանը, ուսումնասիրելով ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանի դիմումը, պարզել է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի համաձայն` «պետք է հայցագնի` 3.568.000 ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դնել» խմբագրության գույքի վրա, բացառությամբ դրամական միջոցների: Դրանից ելնելով էլ` գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Փաստորեն, խմբագրությանը արգելվելու է տնօրինել եւ օտարել արգելադրված գույքը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---